Արդեն անվայել խոսքերն ու ծանր հայհոյանքներն էլ բավարար չեն՝ հավուր պատշաճի արձագանքելու այս իրավիճակին
Դիտել նաև
«Ստացվում է, որ ձեզ «գցում են»»․ Էդգար Էլբակյան
«Ադրբեջանը հիմնավորումներ է կառուցում Սյունիքի մարզի վրա հարձակվելու համար». Էդգար Էլբակյան
Նրանց հաջորդ թիրախը մեր ու ձեր տներն են․ Եթե չկարողանանք Հայաստանում ձևավորել հայկական պետական իշխանություն, բոլորիս սպառնում է Արցախի հայերի ճակատագիրը
Քանի Քաշաթաղը վերաազատագրված չէ, Սյունիքն ու մնացյալ Հայաստանը հանգիստ լինել չեն կարող
Սա այն է, ինչ միշտ ՀԻՄՆԱՎՈՐՎՈՒՄ ԷՐ 1994 թ․-ից սկսած, որ եթե Արցախը նույնիսկ մասամբ կորցնենք, պատերազմը շարունակվելու է ՀՀ տարածքում
Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Հայաստանը դիվանագիտական ասպարեզում չի՞ պարտվել։ Իրո՞ք։ Սա ասող մարդը գիտի՞, որ պատերազմից առաջ ՀՀ դեսպանատներից առնվազն մեկն ուղարկել է սպասվող պատերազմում Արցախի դեմ ուղարկվելիք վարձկանների ամբողջ անվանացանկը՝ ներառյալ անգամ արյան խումբը, բայց ԱԳՆ-ում դրան պատասխանել են՝ «ֆեյք ա»։ Սա ասող մարդը գիտի՞ պատերազմից 1 օր առաջ ԱԳՆ-ում փորձագիտական փակ հանդիպման ժամանակ մասնագետներն ինչ են ասել, իսկ ԱԳՆ պատասխանատուներն ինչ անհոգ լավատեսությամբ են պատասխանել։
Արդեն անվայել խոսքերն ու ծանր հայհոյանքներն էլ բավարար չեն՝ հավուր պատշաճի արձագանքելու այս իրավիճակին…»։

