Մանե Գևորգյանը և ՀՀ ՊՆ-նն հերքում են լուրերը, թե ադրբեջանական բանակը մտել է Սոթքի հանքավայր
Դիտել նաև
Մեր կյանքն ամբողջությամբ վտանգված է․ Բագրատ սրբազան (տեսանյութ)
Բագրատ սրբազանի գլխավորությամբ հանրահավաք սահմանամերձ Սոթքում
Վաղը Վարդենիս ենք գնալու․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)
Թշնամին նստել ա մեր տարածքների վրա. արոտավայրերը գրավել են, ջրերի հունը փոխել են. Սոթքի բնակիչ (տեսանյութ)
ԵՄ դիտորդներն այցելել են Սոթքի հանք, բայց ջնջել են այդ մասին հրապարակումը
Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը կտրականապես հերքում է տարածված լուրերը, թե ադրբեջանական բանակը Սոթքի ոսկու հանքավայր է մտել: Մանե Գևորգյանն այս մասին ասաց «Արմենպրես»-ի հետ զրույցում:
«Շրջանառվող տեղեկությունները որևէ կապ չունեն իրականության հետ»,-նշեց կառավարության ղեկավարի մամուլի քարտուղարը:
ՀՀ պաշտպանության նախարարությունը ևս հերքել է շրջանառվող լուրերը.
«Տարբեր լրատվամիջոցներով շրջանառվող լուրերը, թե ադրբեջանցի զինվորականներ են ներխուժել Սոթքի ոսկու հանքավայր և աշխատակիցներից պահանջել ազատել տարածքը` չեն համապատասխանում իրականությանը»,- ասված է պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ: