Փարիզի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության միակողմանի ճանաչումը ոչ ոքի համար օգտակար չի լինի. Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար
Դիտել նաև
Ըստ ֆրանսիական և բրիտանական վերլուծաբանների` Փաշինյանի սիրելի Մակրոնը կարող է սեպտեմբերին զրկվել իշխանությունից
Սկանդալ ֆրանսիական ARTE հեռուստաալիքի եթերում. Հայաստանը ջնջված է աշխարհի քարտեզից
Ֆրանսիան նոր վարչապետ ունի
Ընտրություններում Մակրոնը պարտվեց, սակայն գերադասեց զիջել «ձախերին», այլ ոչ թե՝ «աջերին»
Ինչո՞ւ Մակրոնը որոշեց անցկացնել արտահերթ ընտրություններ, որտեղ պիտի հաղթանակ տոնեին Մարին Լե-Պենի կողմնակիցները
Փարիզի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը ոչ ոքի ձեռնտու չէ: Այդ մասին ըստ ռուսական РИА Новости լրատվական գործակալության՝ հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը։
«Ֆրանսիայի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության միակողմանի ճանաչումը ոչ ոքի համար օգտակար չի լինի՝ ո՛չ Հայաստանի, ո՛չ Ղարաբաղի ժողովրդի, ո՛չ Ֆրանսիայի, ո՛չ ԵԱՀԿ Մինսկի խմբի այլ համանախագահների, ոչ էլ Եվրոպայի համար», – նշել է ֆրանսիացի պաշտոնյան:
Ըստ Լեմուանի, այս քայլը չի արտացոլի Ֆրանսիայի կառավարության, Երևանի ու Փարիզի այլ գործընկերների կողմից վարվող քաղաքականությունը։

