Պեսկովը կոչ է արել Ղարաբաղում խաղաղապահների առաքելությունը չշփոթել հումանիտար կենտրոնի աշխատանքի հետ
Դիտել նաև
«Ռուսական բանակը քաղաքացիական թիրախներին չի հարվածում». Պեսկով
«Ռուս լրագրողների ձերբակալությունը չի համապատասխանում երկկողմ հարաբերությունների ոգուն»․ Պեսկով
Անկեղծորեն ցավում ենք Ադրբեջանի որոշումների առնչությամբ. Պեսկով
ՌԴ-ԱՄՆ հաջորդ բանակցությունները կլինեն Ստամբուլում․ Պեսկով
«ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերությունները չեն խզվել»․ Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կոչ է արել Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունը Լեռնային Ղարաբաղում չշփոթել հումանիտար կենտրոնի աշխատանքի հետ այդ տարածաշրջանում: Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին` նա հիշեցրել է, որ տարածաշրջանում ռազմական խաղաղապահ զորախումբ է տեղակայված, ինչպես նաև հումանիտար արձագանքման կենտրոն է գործում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Պետք չէ դրանք ամբողջությամբ տարանջատել, սակայն պետք չէ նաև շփոթել ռազմական խաղաղապահների առաքելությունը, որոնք կանգնած են հակամարտող կողմերի շփման գծում, հումանիտար կենտրոնի հետ: (Լեռնային Ղարաբաղում) այնքան շատ խնդիրներ կան, որոնք սրվել են պատերազմի հետ կապված, և հումանիտար կենտրոնը հենց դրանով էլ զբաղվում է»,-պարզաբանել է Պեսկովը:
Zham.am

