Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը մի թեզ է գծել, որը ես կանվանեմ սրիկայություն․ Արթուր Վանեցյան. Տեսանյութ
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Աթուր Վանեցյանը ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանի և ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանի անժամկետ հացադուլ հայտարարելը որակեց ծայրահեղ քայլ։ Նրանց հետ զրույցում Վանեցյանն ասաց, որ երկիրը վտանգի մեջ է։ «Այս ամեն ինչի հետ մեկտեղ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը շարունակում է մանիպուլացնել հասարակական կարծիքը, և այսօր մի հատ թազա թեզ է գծել, որը ես կանվանեմ սրիկայություն։ Ասում է՝ հանրությունը չողջունեց ընդդիմության պահանջն իմ հրաժարականի վերաբերյալ, դրա համար ես չեմ ուզում հրաժարական տալ»։
Մանրամասները՝ կից տեսանյութում