«Իրավաբանների հետ քննարկում եմ այս աղտից օրենսդրորեն ազատվելու ուղիները». Նաիրա Զոհրաբյան
Դիտել նաև
Քննչական մարմնին հետաքրքրում է կարգալույծ եղածների վերաբերյալ Մայր Աթոռում առկա տեղեկությունները
Մկրտիչ Սրբազանի կալանքի հարցը կքննի դատավոր Կարեն Ֆարխոյանը
Դատավոր Արմինե Մելիքսեթյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի. Արա Զոհրաբյան
Տեղի է ունենում Հայաստանի դեմ հերթական դավաճանությունը
Նիկոլ Փաշինյանի դեմ հայց է ներկայացվել վարչական դատարան․ Արա Զոհրաբյան
ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երբևէ չէի մտածի, որ մի օր կոչ եմ անելու փակել Հայաստանում էս տականքի կողմից ֆինանսավորվող ամեն ինչ։
Փակել՝ որպես պետության կազմաքանդման անմիջական մասնակիցների, որպես թուրքի հետ եղբայրություն քարոզողների, որպես Ցեղասպանության պահանջատիրությունը հերքողների, որպես դավաճանություն քարոզողների ու հասարակության ստորագույն բնազդները թեփի նման ջրի երես հանողների, որպես պղծության ու աղտի համազգային պերֆորմանսի խոսափողների։
Իրավաբանների հետ քննարկում եմ այս աղտից օրենսդրորեն ազատվելու ուղիները։
Դու պիտի լռեք, որպեսզի մենք մեր հայրենիքից ու պետականությունից հասցնենք փրկել այն, ինչը դեռ հնարավոր է փրկել»։

