Ռուս խաղաղապահները ԼՂ-ում Լաչինի միջանցքի երկայնքով ապահովում են քաղաքացիական տրանսպորտի անվտանգ շարժը. ՌԴ ՊՆ. Տեսանյութ
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Լեռնային Ղարաբաղի տարածքում Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի ստորաբաժանումները շարունակում են կրակի դադարեցման ռեժիմին հետևելու առաջադրանքներ իրականացնել. ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում 23 դիտորդական կետում, որից 12-ը՝ «Հարավ» պատասխանատվության տարածքում, 11-ը՝ «Հյուսիս»:
Աղբյուրը նշում է, որ նոյեմբերի 14-ից ռուս խաղաղապահների միջոցով հնարավոր է եղել ապահովել Լեռնային Ղարաբաղի ավելի քան 11 հազար բնակչի վերադարձ իր բնակության վայր:
Նշվում է, որ ռուս խաղաղապահները տարածաշրջանում խաղաղ կյանքի վերականգնման համար առավելագույն աջակցությունն են ցուցաբերում տեղական իշխանություններին: Խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումները օգնում են վերականգնել ճանապարհային երթևեկությունը, լուծել սոցիալական օբյեկտների և բնակելի շենքերի էլեկտրաէներգիայի, ջրա և ջերմամատակարարման հարցերը:
Ռուս խաղաղապահների պարեկները սննդամթերքով և առաջին անհրաժեշտության իրերով ավտոտրանսպորտը ուղեկցում են ԼՂ հեռավոր բնակավայրեր:
Աղբյուր՝ Tert.am