Ի՞ նչ նպատակով է ՍԱՍ-ի Արտակի ժողովի ձայնագրությունը հայտնվել ընտրություններից հետո
Ինչու՞ է ՍԱՍ-ի Արտակի ժողովի ձայնագրությունը հայտնվել ընտրություններից ավելի քան 10 օր հետո, ի՞նչ նպատակով։
Ա․ Նրա ախորժակը չափավորելու
Բ․ Նրա բիզնեսից փայ պոկելու
Գ․ Նրան կառավարելի դարձնելու
Ե․ Կա նաև նեղ անձնական պատճառ
Ու հաստատ ՀՀԿ-ի հեղինակությունը փչացնելու համար չի, որ հայտնվել է էս ձայնագրությունը, եթե էդպես լիներ, նախընտրական ժամանակահատվածում կհայտնվեր, այլ ոչ հետընտրականից էլ անդին։
Մտածենք, թե ում է սա ձեռնտու, նրան, ով գերկենտրոնացնում է իր ձեռքում ցանկացած ռեսուրս, կառավարելի է դարձնում պրոցեսներն ու նախագծում է հետագա զարգացումները։
Զառա Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

