«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամում մուտքերը էապես պակաս են, քան պետք է լինեին պաշտոնապես ներկայացվող աշխատատեղերի թվի դեպքում
Դիտել նաև
Սրբազան պայքարի գործով անցնող Կոնստանտին Տեր–Մովսիսյանը մահացել է. Գեղամ Մանուկյան
«ՔՊ-ն սկսել է «կեղտերը» մաքրել իր հետևից»․ Մեսրոպ Մանուկյան
Փաստաբաններին շուրջ մեկ ժամ թույլ չէին տալիս մուտք գործել իրենց պաշտպանյալների մոտ. Գեղամ Մանուկյան
Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)
«Այսպես են ասֆալտ անում Էրեբունի վարչական շրջանում»․ Մեսրոպ Մանուկյան
Ժամանակին, երբ փաստարկված ներկայացնում էի, որ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամում մուտքերը էապես պակաս են, քան պետք է լինեին պաշտոնապես ներկայացվող աշխատատեղերի թվի դեպքում, պատշաճ ուշադրություն չդարձվեց . . .
Ավելին, նախարարներն ու պատգամավորները նախանձելի հետրևողականությամբ իրենց պարգևավճարներն էին ստանում և ասյօր էլ շարունակում են պարգևավճարների կռիվ . . .
Հիմա արդեն փաստի առաջ ենք
Միանգամից հիմնադրամի շահառուների թիվն ավելանում է շուրջ 8000-ով (զոհված, 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողներ)
Իսկ միայն սկզբնական, միանվագ գումարը հատկացնելու միջոցներ հիմնադրամում չկան ( հիմնադրամում այս պահին կա շուրջ 32 մլրդ դրամ, բայց միայն միանվագ հատուցման համար անհրաժեշտ է շուրջ 70 մլրդ դրամ)
Չնայած այն հանգամանքին, որ հիմնադրամը նման իրավիճակում ապահովագրված է, սակայն խնդրի լուծման համար չի նկատվում, որ ինչ-որ քայլ է կատարվում
#հաջորդիվ կանրադառնամ անհայտ կորած զինծառայողների ցավոտ խնդրին:
Մեսրոպ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

