Մահացել է Զավեն Սարգսյանը՝ Սերգեյ Փարաջանովի անձնական լուսանկարիչը
Կյանքից հեռացել է լուսանկարիչ, Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը։ Լուրը Facebook-յան էջում հայտնել է կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանը։
«Կյանքից հեռացել է իմ ընկեր ու մեծ մարդ Զավեն Սարգսյանը։ Հանգչիր խաղաղությամբ»,- գրել է Երվանդ Երզնկյանը։
Սերգեյ Փարաջանովի անձնական լուսանկարիչը վարպետի տուն-թանգարանի հիմնադիր տնօրենն էր: Նա մեծ դերակատարում է ունեցել Փարաջանովի թանգարանի հիմնման ու կայացման հարցում։ Նա տաղանդավոր լուսանկարիչ էր, անհատական ցուցահանդեսներ է ունեցել բազմաթիվ երկրներում։ Զավեն Սարգսյանը ծնվել է 1947թ.-ին։