Wargonzo. Ադրբեջանի ԶՈՒ-ն փորձում է գրավել Բերդաշենը
Դիտել նաև
Մենք պիտի վախով ապրենք այստեղ. Սյունիքի Խնածախ գյուղը դեկտեմբերի 1-ից սահմանակից կդառնա Ադրբեջանին. Տեսանյութ
Մարտունու շրջանի մի շարք գյուղերի GPRS սարքով սահմանագծման մասին լուրերը վկայում են կոնկրետ դավաճանության մասին
Ոչ թե իրենք են վերցնում մեր հողերը, այլ մերոնք են տալիս. բերդաշենցին «լեզու է գտել» ադրբեջանցի գեներալների հետ
Ադրբեջանի զինված ուժերը` հակառակ ձեռք բերված պայմանագրի, փորձում են գրավել Բերդաշեն գյուղը: Այս մասին հայտնում է wargonzo նախագիծը՝ հղում անելով գյուղի բնակիչներին:
Աղբյուրը հիշեցնում է, որ Բերդաշենը Մարտունու շրջանում է, այն 6 գյուղերից, որ համաձայն ստորագրված փաստաթղթի, պետք է անցնեն Բաքվի վերահսկողության տակ: Սակայն Բերդաշենը ցուցակում չկա, ուստի Ադրբեջանի զինված ուժերի գործողությունները հակասում են Արցախում կրակի դադարեցման պայմաններին:
Ներկայումս Բերդաշենի բնակիչներն իրենք են փորձում կանխել ադրբեջանցի զինվորականների մուտքը իրենց տարածքներ:
Zham.am