Պուտինը Նովակին հանձնարարել է Հայաստանի հետ քննարկել Ղարաբաղը ձմռանը նախապատրաստելու հարցը
Դիտել նաև
Ամերիկյան Foreign Policy-ն կանխատեսում է, որ Ուկրաինան խոշոր պարտություն է կրելու մոտ ժամանակներս
Փաշինյանն ու Պուտինը համակարծիք չեն ՌԴ-ՀՀ ապրանքաշրջանառության տվյալների հարցում (տեսանյութ)
Ամերիկյան ԶԼՄ-ները լայնորեն լուսաբանեցին Պուտինի պատասխանները Թրամփին
Նախատեսվում է Փաշինյան-Պուտին հանդիպում
Ջեֆրի Սաքսը բացահայտել է Փաշինյանի ընկեր Մակրոնի կեղծավոր դեմքը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը փոխվարչապետ Ալեքսանդր Նովակին հանձնարարել է հայկական կողմի հետ շփվելիս հաշվի առնել Լեռնային Ղարաբաղի բնակիչներին ձմռանը պատրաստելու հարցը:
«Փոխվարչապետ Ալեքսանդր Վալենտինովիչ Նովակը մասնակցում է մեր աշխատանքներին: Հիմա ես ձեզնից ոչ մի զեկույց չեմ խնդրում: Ես պարզապես ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն փաստի վրա, որ ձմեռ է գալիս: Ի վերջո, տեղանքը լեռնային է: Այնտեղ ցուրտ է: Ցրտերն արդեն մոտ են: Հետևաբար, այս դեպքում հայկական կողմի հետ շփվելիս այդ խնդիրները պետք է հաշվի առնվեն: Ես խնդրում եմ ձեզ ուշադրություն դարձնել դրան»,-ասել է Ռուսաստանի ղեկավարը:
Պուտինը հանձնարարել է Նովակին այս հարցի վերաբերյալ առանձին զեկուցել ավելի ուշ:
Նախագահը նաև հանձնարարել է Ռուսաստանի ուժային և տնտեսական գերատեսչությունների ղեկավարներին սերտ կապ հաստատել Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ:
Աղբյուրը՝ aysor.am

