«Սա ուղիղ հանձնարարական էր». փաստաբանները՝ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու մասին Բռնակալության դեմ գիտակցված պայքարն է կարող Հայաստանի ապագայի իրական հիմքը կառուցել Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյան
8
Արդարադատության համակարգը հոգեվարքի մեջ է. Իվետա Տոնոյան ՔՊ-ական դատարանը 2 ամսով կալանավորեց Գագիկ Ծառուկյանին Իրանի քաղաքացին ասում է՝ Ծառուկյանն ինձ չի խաբել, մեկ այլ անձ է ինձ խաբել, իրենք ասում են չէ՝ Ծառուկյանն է խաբել. Պաշտպան Փաշինյանի ռեժիմի անմարդկային վերաբերմունքը. սատկացրել են Ծառուկյանի սպիտակ առյուծներից մեկին. ՔՊ-ն ինչի դիպչում է, մահ ու կորուստ է բերում Մենք այս փորձությունն էլ կանցնենք. Գագիկ Ծառուկյանի դուստր Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը Գաղտնիք բացեմ․․․ չեմ նախանձում էդ մարդկանց, զզվելի մթնոլորտ է այնտեղ Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից Սուտ, սարքած փուչիկ ա. ամեն ինչ պարզ կլինի, ժողովուրդ ջան. Գագիկ Ծառուկյան Մեղադրանքներն այնքան անհեթեթ են, որ նույնիսկ դժվար է պատկերացնել Պատերազմ Արցախում
«Սա ուղիղ հանձնարարական էր». փաստաբանները՝ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու մասին Արդարադատության համակարգը հոգեվարքի մեջ է. Իվետա Տոնոյան ՔՊ-ական դատարանը 2 ամսով կալանավորեց Գագիկ Ծառուկյանին Ճղճիմ է ու զազրելի Վրեժ են լուծում առյուծի գլուխն ուտելով Բռնակալության դեմ գիտակցված պայքարն է կարող Հայաստանի ապագայի իրական հիմքը կառուցել Իրանի քաղաքացին ասում է՝ Ծառուկյանն ինձ չի խաբել, մեկ այլ անձ է ինձ խաբել, իրենք ասում են չէ՝ Ծառուկյանն է խաբել. Պաշտպան Նիկոլոն (Մաքիավելլին) ընդդեմ Նիկոլի Էդուարդ Սպերցյանը պայմանագիր է կնքել Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլի» ֆուտբոլային ակումբի հետ Իշխանափոխությունը կլինի մի քանի արարով, դա կլինի վերջնական. Նարեկ Կարապետյան Ես չեմ հիշում որևէ գործ, որ այս կարգի դատարկ, մտացածին, ուռճացված լինի. Իվետա Տոնոյան Փաշինյանի ռեժիմի անմարդկային վերաբերմունքը. սատկացրել են Ծառուկյանի սպիտակ առյուծներից մեկին. ՔՊ-ն ինչի դիպչում է, մահ ու կորուստ է բերում Անկումը՝ 74,5 տոկոս․ գյուղմթերքի և ծաղկի հունիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Սամվել Կարապետյանի ճեպազրույցը՝ դատարանի բակում Ծառուկյանի կալանքի միջնորդության գործով նիստն ավարտվեց, դատարանը գնաց խորհրդակցական սենյակ. Երեմ Սարգսյան Մենք այս փորձությունն էլ կանցնենք. Գագիկ Ծառուկյանի դուստր Իրավական ահաբեկչությունը՝ որպես իշխանության անկման սկիզբ. Գագիկ Ծառուկյանի օրինակը և պատմության դառը դասերը. «Փաստ» Այս վարչախմբի ամեն հաջորդ հակահայկական և հակապետական քայլ բախվելու է աճող դիմադրության. Չալաբյանը՝ ՔԿՀ–ից Ուժեղ քամին երեկ վնասներ է հասցրել Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Տավուշի մարզերում. ՆԳՆ Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը Արմավիրի մարզում կարկուտից ու ուժգին քամուց տուժած մի քանի գյուղերի բնակիչներ փակել են Մարգարա–Վանաձոր–Տաշիր ճանապարհը Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյան Գաղտնիք բացեմ․․․ չեմ նախանձում էդ մարդկանց, զզվելի մթնոլորտ է այնտեղ Փաշինյանի բռնատիրական ռեժիմը Ծառուկյանի դաստակի չափով «նարուշնիկ» չունի. օրվա կադր «Բանալի» բառը գործելն է. ի՞նչ նոր սկիզբ խթանեց ՍԴ-ն իր որոշմամբ. «Փաստ» Միշուստինը սառն է ընդունել Փաշինյանին. ձեռնունա՞յն հետ կգա Ռուսաստանից. News.am Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից Գագիկ Ծառուկյանի խափանման միջնորդությունը դատարանը քննելու է առավոտյան 9:00-ին. Ո՞վ է դատավորը Սուտ, սարքած փուչիկ ա. ամեն ինչ պարզ կլինի, ժողովուրդ ջան. Գագիկ Ծառուկյան «Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտում է գործող իշխանությունների Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող քաղաքական բռնաճնշումները…

Ես ևս մեկ անգամ ուզում եմ մեզ բոլորիս հիշեցնել՝ սա պատմության ավարտը չէ, սա պարզապես հրադադար է. Ռուբեն Վարդանյան. Տեսանյութ

«Ես ճանաչում եմ մարդկանց, ովքեր վստահություն են վայելում: Այս մանդատն առաջին հերթին հայ ժողովրդից պետք է նրանք ստանան, էլիտայից, Սփյուռքից և ռուսական ղեկավարությունից: Ցանկացած մեկը, ով կգա Նիկոլ Փաշինյանից հետո, պետք է վստահություն վայելի միանգամից բոլոր կողմերից»,- Թինա Կանդելակիի հեղինակային հաղորդման ժամանակ ասաց ռուսաստանաբնակ գործարար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրը, «Սկոլկովո» կառավարման մոսկովյան դպրոցի համահիմնադիր և առաջին նախագահ (2006-2011), Հայաստանում UWC Դիլիջան դպրոցի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը՝ անդրադառնալով Հայաստանում իշխանության փոփոխությանն ու հնարավոր թեկնածուներին:

Հարցին, թե եթե ինքը ստանա այդ վստահության մանդատը, ինչպե՞ս իրեն կպահի, և ո՞ւմ խորհուրդ կտա իր փոխարեն. Ռուբեն Վարդանյանը պատասխանեց, որ չի կարծում՝ այս պահին կոնկրետ անունների ու գործողությունների քննարկումը դրական արձագանք կունենա, քանի որ մենք դեռ պետք է անցնենք որոշակի փուլերի գիտակցման շրջանը:

«Գլխավոր մոդելը, որը և Հայաստանի համար առաջին հերթին, և Արցախի ու այնտեղ ապրող մարդկանց համար, և Ադրբեջանի, և Ռուսաստանի համար կարևորագույնն է, պետք է լինի տարածաշրջանում կայունության կարևորագույն էլեմենտ հանդիսացող փոփոխությունների երկարաժամկետ մեխանիզմը: Առանց տարածաշրջանի կայունության, առանց հումանիտար խնդիրները լուծելու համար ստեղծվող մեխանիզմի՝ որևէ բանի մասին խոսելն ավելորդ է: Հիմա կարևորն էմոցիաները հանդարտեցնելն ու մարդկանց այն վիճակի բերելն է, որ ոչինչ դեռ ավարտված չէ, ու սա զրոյական կետ է, սա վերջը չէ, ու պետք է առաջ նայել, երկարատև գործընթաց կա առջևում: Եվ այդ գործընթացի ընթացքում մենք պետք է հեռանանք պատերազմից և մտածենք՝ ինչպես պահպանել Արցախի մշակութային ժառանգությունը, ինչպես այնպես անել, որ մարդիկ վերադառնան Արցախ, այլ ոչ թե լքեն այն, ինչպես անել, որ Արցախ վերադարձած ադրբեջանցիների հետ հնարավոր լինի ապրել»,- ասաց Ռուբեն Վարդանյանը:

Նրա խոսքով՝ այս հարցում Ռուսաստանի՝ որպես միջնորդի դերը որոշիչ է:

Խոսելով Արցախի կարգավիճակի մասին՝ Ռուբեն Վարդանյանն ասաց, որ, իհարկե, հարցի հասցեատերերը դիվանագետները, քաղաքական գործիչներն ու իրավաբաններն են, սակայն ինքը վստահ է, որ Արցախը չի կարող իր կարգավիճակով Ադրբեջանի տարածք համարվել, որովհետև դա կարող է իրավիճակը կրկին բախման տանել:

«Արցախը պետք է ունենա հատուկ կարգավիճակ, որը պետք է որոշվի, այդ թվում, ես կարծում եմ, Ռուսաստանի ղեկավարությամբ և ընդհանուր առմամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի մասնակցությամբ: Ես ևս մեկ անգամ ուզում եմ մեզ բոլորիս հիշեցնել՝ սա պատմության ավարտը չէ, սա պարզապես հրադադար է: Հարցն այն է, թե ինչ կլինի հետո: Սա սեփական ժողովրդի առջև քաղաքական էլիտայի՝ պատասխանատվություն կրելու հարցն է, և նա պետք է մտածի ոչ միայն իր մասին, այլ այն մասին, որ այդ հրադադարը հնարավորինս երկար տևի»,- ասաց Ռուբեն Վարդանյանը:

Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական ներկայացնի, Ռուբեն Վարդանյանն ասաց, որ կոռուպցիայի դեմ պայքարի կոչերով Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո Հայաստանում էմոցիոնալ զգացողություն ի հայտ եկավ, որ գործ ունենք նոր իրողության հետ, բայց միևնույն ժամանակ՝ կառավարման ոչ արդյունավետ համակարգը մնաց:

«Ես չեմ ուզում գնահատական տալ՝ պե՞տք է հեռանա, թե՞ ոչ Նիկոլը, բայց փաստ է, որ երկրի կառավարման մոդելը չփոխվեց նրա իշխանության գալով, պրոֆեսիոնալներ չգտնվեցին: Նիկոլի ժամանակ մարդիկ հավատացին, որ կարող են հանգիստ դուրս գալ փողոց՝ առանց վախենալու, որ ինչ-որ սև ջիփերով անձինք կարող են իրենց ճանապարհը կտրել: Դա պետք է ընդունել: Երկրորդը, պետք է նշել, որ բյուջեի՝ մատների արանքով սահող փողերի մի մասն ուղղվեց դեպի ճանապարհաշինական ու սոցիալական նախագծերի իրականացմանը, բայց դրանք չեն փոխում երկրի տնտեսությունը, որովհետև իշխանությունն աշխատում էր ինչ-որ սահմանափակ սոցիումի պայմաններում»,- նշեց Ռուբեն Վարդանյանը:

Վերջինս կարծում է, որ Սփյուռքի դերը չպետք է սահմանափակվի միայն բարեգործությամբ և օգնություններ տրամադրելով:

«Սփյուռքը պետք է մասնակցի Հայաստանի զարգացմանը և խորհրդատու լինելուց անցում կատարի դեպի գործընկերություն: Սփյուռքը պետք է լիիրավ գործընկեր դառնա, և Սփյուռքի ինտեգրումը Հայաստանի ապագային հանդիսանում է Հայաստանի առջև ծառացած խնդիրների լուծման համար կարևորագույն մարտահրավեր»,- ասսց Ռուբեն Վարդանյանը՝ շեշտելով, որ Սփյուռքին պետք է ոչ միայն գուրգուրել ու շքանշաններ տալ, այլ նա պետք է լիարժեքորեն մասնակցի Հայաստանի ապագան կերտելուն ու պատասխանատվություն կրի դրա համար:

Լրագրողի դիտարկմանը, թե այսօր ողջ համացանցը և մարդիկ, ովքեր անտարբեր չեն Արցախի ճակատագրի նկատմամբ, քննարկում են Նիկոլ Փաշինյանի կերպարը, և, որ նա պատահական ղեկավար է, իսկ այդպիսիք պլան չեն ունենում ու սեփական երկրները տանում են փլուզման, և ուրեմն ի՞նչ պետք է անի նա այսուհետ, Ռուբեն Վարդանյանն ասաց, որ կփորձի հարցին ուղիղ պատասխանել ու չխուսանավել:

«Նախ՝ մենք բոլորս պետք  հասկանանք, որ ԽՍՀՄ փլուզումը հանգեցրեց լրջագույն մարտահրավերի, որին, ցավոք, 30 տարի անց ոչ միայն՝ Հայաստանը, այլև՝ հետխորհրդային տարածքի երկրների մեծ մասը չկարողացավ պատասխանել: Դա այն է, երբ դու ունես պետականության բոլոր ատրիբուտները, բայց միևնույն ժամանակ՝ դա լիարժեք պետություն չէ ինստիտուցիոնալ էլեմենտների գործարկման տեսանկյունից»,- ասաց Ռուբեն Վարդանյանը՝ հավելելով, որ, ցավոք, հետխորհրդային երկրներում ինստիտուցիոնալ հիշողությունը շատ կարճ է:

Երկրորդ խնդիրը, ըստ Ռուբեն Վարդանյանի, որ գործողությունների գիտակցումն առհասարակ պատերազմի ընթացքում բարդագույն խնդիր էր:

«Ես 4 անգամ, 8 օր եղել եմ Ստեփանակերտում, 12 օր՝ Երևանում, և 15-16 օր՝ Մոսկվայում: Ես հասկացա, որ դու չես կարողանում հարմարվել զուգահեռ իրողություններին: Ստեփանակերտում ես ապրում էի նկուղներում, հետո դու գալիս ես Երևան, ուր նորմալ կյանք է ընթանում, ապա գնում ես Մոսկվա, ուր Հայաստանի խնդիրը 38-րդ տեղում է, դու հասկանում ես, որ գիտակցումը, թե ի՞նչ պետք է անել, ի՞նչ առաջնահերթություններ կան, իսկապես լուրջ մարտահրավեր է»,- նշեց ռուսաստանաբնակ հայ գործարարը:

Վերջինս նկատում է, որ, իհարկե, մեզնից յուրաքանչյուրն իր մեջ կրում է որոշակի գիտելիքներ, փորձ ու ինչ-որ բան անելու հմտություն, և երբ դու գալիս ես իշխանության, դու պետք է կառավարչական լրջագույն որակներ ունենաս:

«Թեպետ Լենինն ասում էր՝ յուրաքանչյուր խոհարարուհի կարող է պետություն ղեկավարել, ամեն դեպքում դա լուրջ կառավարչական մարտահրավեր է իշխանության ղեկին հայտնվողի համար: Երկիր ղեկավարելը ընկերություն ղեկավարել չի, և դա պոպուլիզմ չէ… Ես ոչ ոքի չեմ ցանկանում այն, ինչ տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի հետ: Որովհետև այդպիսի հանրաճանաչության և սպասումների ալիքի վրա իշխանության գալուց հետո ապրել այս օրերը՝ հեշտ չէ: Բայց իշխանությունը նաև պատասխանատվություն է, և դու պետք է պատրաստ լինես նրան, որ ինչ-որ փուլում դու պետք է կրես խաչը այն երկրի ղեկավարի, որը դժվարություններ ունի: Դու պետք է պատրաստ լինես այդ խաչը կրել ոչ միայն անձնապես, այլև ինստիտուցիոնալ մակարդակում, որ քեզնից հետո միայն հրի մատնված դաշտ չմնա, այլ մնա երկիր, որը կարողանա ապրել քեզնից հետո: Քանի որ զգացողությունը, որ դու մեսիա ես, և միայն դու կարող ես փրկել երկիրը, և դու ժողովրդի հայրն ես, ինչի օրինակը մենք հետխորհրդային տարածքում արդեն ունեցել ենք, շատ վտանգավոր մոդել է»,- եզրափակեց Ռուբեն Վարդանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Հրապարակման պատրաստեց 168.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>