Զախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում «բառային աճպարարության» մեջ ՔՊ-ն ուզում է գլխшտել խմբակցություններն ու անցկացնել իր սահմանադրական օրինագիծը. Սերժ Սարգսյան Ազատություն «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին և բոլոր քաղբանտարկյալներին
Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Ողջունում եմ, որ ընդդիմությունը համախմբման ճանապարհ է բռնել, բարդ պրոցես է. Արմեն Աշոտյան Փաշինյանի միակ գործիքը բռնությունն է, արյուն էլ կփորձի թափել․ Ստալինի օրոք գիշերն էին մարդկանց տները մտնում, հիմա՝ առավոտը 6:30-ին․ Ստեփան Դանիելյան Ինչո՞ւ են աղմկում ադրբեջանցիները ամերիկյան ընտրությունների արդյունքների պատճառով Ոսկու գինը ԱՄՆ-ի միջանկյալ ընտրությունների արդյունքում աճեց. ինչո՞ւ Քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանը վերստին կալանավորվեց. Ալիևը թուլացնում է Հայաստանը դրսից, իսկ Փաշինյանը՝ ներսից․ «Ուժեղ Հայաստան» Ժողովրդին ուզում են ասել ՝ «նստե՛ք տեղներդ», որ իրենց մութ գործն անեն․ Նարեկ Կարապետյան Հայաստան համակենտրոնացման ճամբարի առօրյան. Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեում է, նրան նորից ձերբակալել են Bloomberg.  Սենսացիա . Դեմոկրատները կստանան Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը Պատերազմ Արցախում
Հայաստանն ընտրում է Եվրոպայի հետ ավելի սերտ կապերի ուղին․ Մարթա Կոս Զախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում «բառային աճպարարության» մեջ Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Փաշինյանական ռեժիմի «ԱԱԾ պադվալ» խոշտանգարանում այլևս ազատ խցեր չկա՞ն, արագորեն ընդարձակում են «ապարտամենտները», շինարարություն են անում․ «Հրապարակ» Սև ամպեր՝ դատավոր Մասիս Մելքոնյանի գլխին․ «Ժողովուրդ» «Թուրքական միջանցքի»՝ ԹՐԻՓՓ-ի հարցով ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի. կառավարության առաջարկը Ձեզ ոչ ոք չի ուզում բժժացնել, ձեզնից հարցերի պատասխաններ են ուզում․ Քրիստինե Վարդանյանը՝ Միրզոյանին Նոյեմբերի 9-ին՝ պատերազմի ավարտի տարելիցին, Փաշինյանը ուզում է մեկնել իր շատ սիրելի Թուրքիա Ունենք ազգային համախմբման նպատակ և մտավորականների հետ հանդիպումն անչափ կարևոր էր․ Աննա Գրիգորյան Որքան էլ փորձ արվի արդարադատությունը դարձնել ընտրովի, օրենքի գերակայության սկզբունքը պետք է մնա անսասան. Իվետա Տոնոյան Բանտի դռները պետք է բացվեն. մեր երկրի խնդիրները մեծ են, իսկ մարդկային կապիտալը՝ սահմանափակ. «Այլընտրանքային նախագծեր» խումբ Մենք երկրի կորստի առաջ ենք. Աննա Մայիլյան «Միասնության թևեր». Պատրաստ ենք մասնակցելու հիմնված համախմբման նախաձեռնություններին Պետք է շատ ռեալ խոսել, հասկանալ՝ որոնք են մեր հաջորդ քայլերը, ինչ պետք է անենք. Արման Նավասարդյան Ողջունում եմ, որ ընդդիմությունը համախմբման ճանապարհ է բռնել, բարդ պրոցես է. Արմեն Աշոտյան ՔՊ-ն ուզում է գլխшտել խմբակցություններն ու անցկացնել իր սահմանադրական օրինագիծը. Սերժ Սարգսյան Կալանավորված Հայաստան Ալիևի ինչի՞ն է պետք Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելը... Ազատություն «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին և բոլոր քաղբանտարկյալներին Տեսնում է, որ ձեռից գնում է. Փողոցային պայքարի սցենար չենք քննարկել. Հրանտ Բագրատյան Հանրաքվեն արդեն եղել է, ժողովուրդն այդ մանդատը Փաշինյանին չի տվել. Լևոն Զուրաբյան Ժամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Սամվել Կարապետյան Երևանում 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկից և մահացել Փաշինյանի միակ գործիքը բռնությունն է, արյուն էլ կփորձի թափել․ Ստալինի օրոք գիշերն էին մարդկանց տները մտնում, հիմա՝ առավոտը 6:30-ին․ Ստեփան Դանիելյան Սկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը. Սուրեն Սարգսյան Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցությունը վայելող թեկնածուները համոզիչ հաղթանակներ են տարել Հուսով եմ նաև, որ ՌԴ մեր գործընկերների հետ կհաջողվի համակողմանիորեն քննարկել և առողջացնել մեր հարաբերությունները. Միրզոյանը «կուտ» է տալիս Ինչո՞ւ են աղմկում ադրբեջանցիները ամերիկյան ընտրությունների արդյունքների պատճառով

«Լազարեւյան ակումբ». Հավաքված շուրջ 10 միլիոն ռուբլին կծախսվի Արցախի ժողովրդին օգնելու համար

Մոսկվայում ԱՊՀ երկրների ինստիտուտում տեղի է ունեցել միջազգային «Լազարեւյան ակումբի» խորհրդի արտահերթ նիստը:

Հայաստանից հանդիպմանը ժամանել էին Ակումբի խորհրդի անդամներ, ՀՀ Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը, քաղաքագետ Վիկտոր Սողոմոնյանը, Հայաստանի դեմոկրատական ​​կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը եւ «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը: Ռուսական կողմից մասնակցում էին Ակումբի խորհրդի համակարգող, Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը եւ Խորհրդի անդամները` «Մոնառխ»  կոնցեռնի գլխավոր տնօրեն Սերգեյ Համբարձումյանը, «Լազարեւյան ակումբի» մոսկովյան տնօրինության ղեկավար Ալեքսանդր Գազազյանը, Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Վլադիմիր Կազիմիրովը, Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Լուսիկ Ղուկասյանը, «Ժուռնալիստների բարեկամություն» մեդիակոնգրեցի նախագահ Աշոտ Ջազոյանը, ինչպես նաեւ Ակումբի ընկեր, «Ռուս-հայկական համագործակցություն» ՀԿ-ի նախագահ Սեյրան Բաղդասարյանը եւ այլոք:

Մասնակիցները քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակը` 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, ինչպես նաեւ` ռուս-հայկական հարաբերությունների եւ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի հետ կապված հարցեր:

Բացի այդ, մասնակիցները քննարկել են Ռուսաստանի եւ Հայաստանի քաղաքացիական հասարակությունների միջեւ փոխգործակցության հնարավորությունները` ռազմական գործողություններից տուժած Արցախի Հանրապետության բնակիչներին օգնելու գործում: Հիշեցնենք, որ ռազմական գործողությունների բռնկումից անմիջապես հետո «Լազարեւյան ակումբը» հայտարարեց Ռուսաստանում եւ Հայաստանում կամավոր նվիրատվությունների հավաքագրման մասին արցախցիներին օգնության համար: Այս պահի դրությամբ Ռուսաստանի եւ Հայաստանի ոչ անտարբեր քաղաքացիների ջանքերով հավաքվել է շուրջ 10 միլիոն ռուբլի:

Ակումբի խորհուրդը որոշել է շարունակել դրամահավաքը, որից ստացված գումարը կօգտագործվի նպատակային կերպով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բոլոր նախագահներից կազմված կոմիտեի որոշմամբ:

Կոնստանտին Զատուլինը նշել է. «Մենք կիսում ենք հայ ժողովրդի ցավը եւ միեւնույն ժամանակ հասկանում ենք, որ այս փուլում այլ լուծում չկա, քան Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության մեջ նշված դրույթների կատարումը: Կարեւորը, եւ դրա հետ համաձայն են մեր ակումբի բոլոր անդամները, այն է, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարել են, եւ քաղաքացիական անձինք այլեւս չեն զոհվում: Մենք հասկանում ենք, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը դեռ պետք է լուծվի, եւ դա հեշտ որոշում չի լինի: Ըդն որույմ, այսօր հիմնական խնդիրը փախստականների հարցն է, աջակցությունն իրենց տները եւ հարազատներին կորցրած ընտանիքներին: Կարեւոր հարց է մնում նաեւ մշակութային արժեքների պահպանումն Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներում:

Ցանկանում ենք հանգստացնել հայ հասարակությանը Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելությանը Թուրքիայի մասնակցության վերաբերյալ տեղեկատվության լցոնման կապակցությամբ: Դա բացառվում է, ինչի մասին բազմիցս հայտարարել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, լիազորված դիվանագետներն եւ Ռուսաստանի զինված ուժերի ներկայացուցիչները»:

Խորհրդի անդամները նախատեսել են «Լազարեւյան ակումբի» չորրորդ հանդիպումն անցկացնել Հայաստանում` երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակի կայունացումից եւ համաճարակաբանական իրավիճակի բարելավումից հետո 2021 թվականի առաջին կեսին:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>