Սեյրան Օհանյանին դատում են և՛ Փաշինյանը, և՛ Ալիևը
Այսօր շատ հետաքրքիր լուր ստացվեց այն մասին, որ Բաքվի դատարանը որոշում է կայացրել Սեյրան Օհանյանին ձերբակալել ադրբեջանցիների «ցեղասպանության» մեղադրանքով և փաստորեն քրեական գործընթաց նախաձեռնել հայ գեներալինկատմամբ: Շատ ուշագրավ նորություն:
Սա Փաշինյանի ու Ալիեւի համար եւս մեկ կոնսենսուսային կետ է: Փաշինյանն ու Ալիևը շատ հարցերով համանման են մտածում. երկուսն էլ տեսնում են Արցախը Հայաստանի վերահսկողությունից դուրս, երկուսն էլ տեսնում են Շուշին որպես ադրբեջանցիներով բնակեցված քաղաք, երկուսն էլ ավելի մեծ խնդիր են տեսնում անձնական օծանելիքի հնարավոր կորստի մեջ, քան հազարավոր հայ զոհերի...
Այստեղ նույնպես համընկնում են Փաշինյանի և Ալիևի կարծիքները, և նրանք երկուսն էլ տեսնում են Սեյրան Օհանյանին որպես իրենց համար խնդիր և երկուսն էլ դատում են նրան:
Հայ ժողովրդի ողբերգությունը կայանում է հենց նրանում, որ նա իր ապագան վստահել է մեկին, ով Ալիևի հետ նույն կերպ է մտածում:
Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից