Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը հետ չեն վերցրել իրենց ստորագրությունները 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից. Զախարովա Զովունիում էլեկտրաէներգիան կաթվածահար է. երեկվանից հոսանք չունեն. «Փաստինֆո» Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով
Առաջարկ քաղաքացի Նիկոլ Փ.-ին Հայաստանին կանեն առաջարկ, որից հրաժարվել հնարավոր չի լինի. Ստեփան Դանիելյան ԵՄ-ի ստանդարտներով  Վրաստանը գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Մոլդովային, բայց... Ինչպես կազդեն Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի որոշումները մեր տարածաշրջանի վրա Եթե նման ավանտյուրայի գնա Փաշինյանը, ապա կարող են քաղաքացիական բախումներ սկսվել. «Երկրի հարցը» Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքը սուտն է, խրոնիկ ստախոսի առաջարկին ո՞նց կվերաբերվեք․ Աննա Գրիգորյան Ադրբեջանը փորձում է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ստանալ․ Դանիելյան Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին. ՀԺՄ հայտարարություն ՌԴ նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպումը Պուտինի, Սի Ցզինպինի և Թրամփի միջև հանդիպումից հետո հռչակագիր է ընդունվել Պատերազմ Արցախում
Բաքվի բռնապետի համար քաղցրահամ՝ խմելու և ոռոգման, ջրի խնդիրն իր իշխանության կայունությանը սպառնացող ռիսկերի շարքում է Արցախgիների անձնագրերում «Ադրբեջան» ծննդավայրի նշման պատճառը ոչ թե միջազգային ստանդարտներն են, այլ՝ քաղաքական որոշումն ու նոր օրենքը. Արցախ Միություն Առաջարկ քաղաքացի Նիկոլ Փ.-ին Հայաստանին կանեն առաջարկ, որից հրաժարվել հնարավոր չի լինի. Ստեփան Դանիելյան Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը հետ չեն վերցրել իրենց ստորագրությունները 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից. Զախարովա Հայաստանի ոչ մի ղեկավար երբևէ իրեն թույլ չի տվել ժողովրդի առջև հանդես գալ նման գռեհիկ պահվածքով. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանի մասին ԵՄ-ի ստանդարտներով  Վրաստանը գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Մոլդովային, բայց... Ինչպես կազդեն Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի որոշումները մեր տարածաշրջանի վրա Եթե նման ավանտյուրայի գնա Փաշինյանը, ապա կարող են քաղաքացիական բախումներ սկսվել. «Երկրի հարցը» Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքը սուտն է, խրոնիկ ստախոսի առաջարկին ո՞նց կվերաբերվեք․ Աննա Գրիգորյան Զովունիում էլեկտրաէներգիան կաթվածահար է. երեկվանից հոսանք չունեն. «Փաստինֆո» Հիմա թալանչի եք, թե չէ, եկեք, ասեք․ Ղազինյանը ՀԷՑ-ի մասով բացահայտումներ արեց Վրաստանում սուգ է հայտարարվել՝ շենքի պայթյունի և զոհերի հետ կապված. փլատակներից 3-ամյա երեխային ողջ են դուրս բերել՝ պայթյունց 8 ժամ անց Ավինյանի «որակով» աշխատանքը ԼՂ-ից տեղահանվածների նոր կենսաչափական անձնագրերում ծննդյան վայրը նշվում է Ադրբեջան Նախ վերացրեք քաղաքական հետապնդումների գործիքները, հետո խոսեք հանրաքվեից. փաստաբան «Հրապարակ»․ 176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսին Ռուսաստանը նոր զանգվածային հրթիռային հարված է հասցրել Ուկրաինային․ Կիևում վնասվել է երեք կամուրջ «Հրապարակ». Կարկտահարության վնասների չափերը 5 ամիս է՝ քննարկում են Գառնիկ Դավթյանն ու Տարոն Չախոյանը՝ ծեծկռտուքի քրեական վարույթի կենտրոնում․ ի՞նչ են բացահայտում տեսագրությունները․ «Ժողովուրդ» Փաշինյանի հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանական շրջանակներում․ «Հրապարակ» Նախկին ԱԽՔ-ի հաջորդ քայլը «ինֆարկտի» կհասցնի իշխանականներին․ «Իրավունք» «Շիրակը» ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է Գևորգ Ղազարյանի թեկնածությունը Լարված իրավիճակ ՝ Ռոբերտ Քոչարյանի գործով նիստին․ նիստը կես ժամով հետաձգվեց Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով Ադրբեջանը փորձում է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ստանալ․ Դանիելյան Կինգ Կոնգը, պինգ-պոնգը ու... «Սահմանադրությունը» Փաշինյանը թող բերի 5 նախադեպ, երբ ինքը չի «քցել», հետո նոր առաջարկություններ անի․ Քրիստինե Վարդանյան Ի՞նչն է հունից հանել Փաշինյանին․ «Կարճ ասած» Ո՞վ է մեզ պատերազմ հայտարարելու․ Նիկոլ Փաշինյանի ականջը կանչի․ Խաչատրյան

Պարո՛ն Տեր-Պետրոսյան, աշակերտիդ կանչի՛ր մոտդ, բացատրիր, որ ազգը կործանման տանել չի կարելի. Իսրայել Հակոբկոխյան. Տեսանյութ

«Դեռևս 1990 թվականին ես ասել եմ, որ իշխանության են եկել հավայի հաչող շները, իսկ 30 տարի հետո եկավ հավայի հաչող շների շարունակողը: Բայց մինչև իմ խոսքերի ապացուցելը, ուզում եմ դիմել մեր այսօրվա ոստիկաններին, մեկ էլ նինձայի շորերով տղերքին. եթե այսօր չէ, վաղը կամ մյուս օրը իմանալու են, ովքեր եք ու ով է ձեզ հրամայել, որ գաք, հայ ազգի դեմ այսպիսի դավադիր բաներ անեք: Այս ամենում առաջինը մեղադրում եմ մեր Երրորդ նախագահին, որ ինքը Նիկոլի հագով կոստյում կարեց: Սահմանադրություն գրողին էլ եմ մեղադրում, որ սարքեցին խորհրդարանական երկիր, հետո էլ այնպես արեցին, որ Նիկոլի նմանին բերեն իշխանության ու մեր երկիրը ծախեն,- ասուլիսի ժամանակ ասաց բռնցքամարտի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ Իսրայել Հակոբկոխյանը՝ հավելելով,- Ամեն դեպքում, եթե նրանց մեջ ոստիկաններ մնացել են, ես ուզում եմ զգուշացնել. միևնույն է՝ վաղը դիմակով կլինեք, ինչով կլինեք, ձեր մեջ դեռ երկիրը սիրող մարդիկ են մնացել, ովքեր հատ-հատ բոլորիդ անունները տալու են, ու դրանից հետո տեսնեմ, թե դուք ոնց եք ապրելու Հայաստանում: Ալիևը ոնց որ Նիկոլին հատուկ տեղ է պատրաստել Ադրբեջանում: Սրանք չեն ուզում հասկանալ, որ աշխարհի որ ծայրում էլ լինեն՝ իրենց գտնելու են: Միակ տեղը, որ կարող են մի փոքր իրենց գոյությունը պաշտպանել՝ Ադրբեջանն է լինելու: Ես իմ ակցիաները դադարեցրել եմ, քանի որ մեռնողին բան չի լինում, ինչ լինում է՝ ապրողին է լինում: Բառեր չեմ գտնում, ո՞նց է կարողանում Նիկոլը քնել, որ Հայրենիքի համար կյանք տված այդքան երեխայի գլուխ կերավ ու դեռ հանգիստ նստած, կառչած է այդ աթոռից ու չի ուզում հեռանալ:

Թող Նիկոլը չմտածի, որ Սադամ Հուսեյնից էլ է ուժեղ տղա, Քադաֆիից էլ, թող իմանա, որ վաղը կարող  է այդ նույն բանը իրեն սպասի, բայց դա չեմ ցանկանում։ Ուզում եմ, որ 100 տարի ապրի ու Ադրբեջանում իր տեղը գտնի: Նիկոլ, քեզ մի բան եմ խնդրում, եթե քո մեջ գոնե մի քիչ մարդկություն մնացել է, հրաժարվի՛ր այդ աթոռից, տեսնենք, ով է պատրաստ հանձն առնի, որ գնա Պուտինի հետ նստի, տղամարդու պես բանակցի: Ոնց նայում եմ՝ Պուտինը միայն մեկ մարդու հետ հարգանքով կնստի և կխոսի: Այն մարդու հետ, ում ցանկություն ուներ գալ  նույնիսկ գաղութում տեսակցության: Միակ մարդը, ով կարող է նստել, Պուտինի հետ խոսել, որ այս ազգի համար մի բան անեն՝ Ռոբերտ Քոչարյանն է»:

Հարցին՝ 10 տարի Ռ. Քոչարյանի հեղինակության դեմ են աշխատել, հանրությունը պատրա՞ստ է գնալ, բերել նրան, բռնցքամարտիկը պատասխանեց.

«Հանրությունը պարտավոր է, որովհետև ես փաստերով եմ ասում. միակ մարդուն, որ Պուտինը շնորհավորում է, ու նա էլ նախագահ չէ՝ Ռ. Քոչարյանն է: ՀՅԴ-ին, ԲՀԿ-ին ու մնացած կուսակցություններին եմ ասում, այսօր միայն տղավարի, ընկերը ընկերոջ հետ կարող է նստել ու խոսել Ռոբերտ Քոչարյանը: Չնայած, ասեմ իմանաք՝ իր նախագահության ժամանակ ամենաչգնահատված մարզիկը ես եմ եղել, որովհետև ամեն Ամանորի որ հավաքվում էին՝ ինձ չէին էլ հրավիրում,  բայց, անկախ ամեն ինչից՝ մարդկանց ընդունում եմ իրենց արած գործերով: Այն մարդը, ով ժամանակին հայրենիք է ազատագրել, կարող է Պուտինի հետ նստել, ընկերը ընկերոջ հետ խոսել, դա Ռոբերտ Քոչարյանն է»:

Իսրայել Հակոբկոխյանն ասաց՝ ցույցերով հարցեր չեն կարող լուծել. «Խնդրանքս՝ 17 կուսակցություններին. այստեղ մեկ ելք կա. կազմակերպենք այլընտրանքային կառավարություն, ստորագրահավաք անեն: Թող իրենք լինեն ղեկավար՝ ես խնդիր չեմ տեսնում. կլինի դաշնակը, կլինի հնչակը, կլինի ՀԱԿ-ը, ով ուզում է՝ լինի: Թող հավաքվեն իրար գլխի՝ այլընտրանքային կառավարություն ստեղծեն: ժողովրդի 90 տոկոսը կգա, կստորագրի, որ մենք համաձայն ենք այլընտրանքային կառավարության ստեղծմանը: Չեմ կարծում, որ հայ ազգով մտահոգված ՀՀ ժողովուրդը չի ենթարկվի այդ ժամանակավոր կառավարությանը, մինչև որ ընտրություններ կնշանակվեն: Այդ ժամանակավոր կառավարությունը թող գա, խնդրի Ռոբերտ Քոչարյանին, որ նա լինի բանակցող, գնա, Պուտինի հետ նստի, որոշեն, թե ոնց անենք, որ ամբողջ Հայաստանը չկորցնենք, որովհետև անհայրենիք մարդը ոչ մի բանի պետք չէ:

Գիտեք, ես չեմ պատկերացնում.․. վաղը-մյուս օրը մեր մարզիկները մրցումների գնան՝ ոնց ենք կարողանալու նայել ադրբեջանցիների երեսին: Նիկոլ, տես քեզ ինչ եմ ասում, դու, եթե գոնե մեր մասին չմտածես, քո երեխաների մասին մտածո՞ւմ ես, որ վաղը երեսով չտան, որ դավաճանի երեխաներ են: Խնդրանքս է՝ դու հանգիստ թող, հեռացիր, մեր մեջ էլ քաղաքացիական կռիվ մի սարքիր, թող տեսնենք՝ ինչ ենք բերում մեր ազգի գլխին, որովհետև դու այսօր եկել ես ոչ միայն հող հանձնելու, այլև եկել ես, որ հայը հային դեմ հանես: Ուզում եմ խնդրանքով դիմել Լևոն Տեր-Պետրոսյանին. պարո՛ն Տեր-Պետրոսյան, աշակերտիդ կանչի՛ր մոտդ, բացատրիր, որ ազգը կործանման տանել չի կարելի, որովհետև այսօր միակ արհավիրքը, որ կարող ես բերել մեր ազգի գլխին, Նիկոլ Փաշինյա՛ն, դու ես: Ստից ձևեր որ թափում ես, իբր քեզ չի լսում, քո աշակերտը չի կարող քեզ չլսել, որովհետև ինքը քո ամենախելացի, լավ, ճարպիկ աշակերտն է եղել: Սևակի ասած խոսքերով՝ անվերջ սողալով առաջ է եկել, եկել է այդպես և տարեցտարի ելել է այդպես շալակն աշխարհի: Ուրեմն, դու կարող է՝ մեր շալակն ես ելել, բայց աշխարհի շալակը չես կարող ելնել, որովհետև քո նման ավանտյուրիստները, քծնողները ուրիշ տեղ չեն ընդունվելու: Եթե քո երեխաների մասին մի փոքր մտածում ես՝ այս աթոռը թող, որ հանգիստ տեսնենք, թե ոնց ենք մեր ազգին փրկում»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>