Սա մեր մարզական կյանքի շարունակվող հաղթանակների շղթան է. Գագիկ Ծառուկյան Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել մասնակցել Ջահերով երթին Թանկացրած, բայց չբարեփոխված տրանսպորտ (տեսանյութ)
23
Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի 8-րդ տարվա օրը հայտարարություն է տարածել Եկատերինբուրգի հայ համայնքի հետ քննարկվեցին Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները․ ցուցադրվեց «Կեղծ խաղաղության գինը» ֆիլմը (տեսանյութ) Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» Պատերազմ Արցախում
Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով Փաշինյանի սրտիկը արյունոտ ձեռքերով է, իսկ մեջը՝ դատարկ. Լևոն Զուրաբյան Սա մեր մարզական կյանքի շարունակվող հաղթանակների շղթան է. Գագիկ Ծառուկյան Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել մասնակցել Ջահերով երթին Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի 8-րդ տարվա օրը հայտարարություն է տարածել MediaNews-ի «հանրային կարծիքը», կեղծ դեմքերն ու Տարոն Չախոյանի հետ հնարավոր կապը. «Սիվիլնեթ» Ամեն օր նման մի առիթ տալիս է Նախ՝ չկատարածի կամ հակառակը կատարածի հաշիվն է պետք տալ. «Փաստ» Թանկացրած, բայց չբարեփոխված տրանսպորտ (տեսանյութ) Սա՛ է սրանց կառավարման արդյունքը (տեսանյութ) Եկատերինբուրգի հայ համայնքի հետ քննարկվեցին Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները․ ցուցադրվեց «Կեղծ խաղաղության գինը» ֆիլմը (տեսանյութ) Փաշինյանի եւ 18-ամյա Դավիթ Մինասյանի միջադեպից հետո Կենտրոնի քննչականում կրքերը չեն հանդարտվում Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ավտոմեքենան ձորն է ընկել․ կա տուժած Եկեղեցու դեմ նոր հարված են պատրաստում Եկեղեցու, Ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի մոտիվացիան Թուրքիայինը և Ադրբեջանինն է, իսկ Փաշինյանը նրանց կամակատարն է. Նահապետյան Թշնամին քանդելով հայկական սրբավայրը` Հայոց եկեղեցին Ստեփանակերտում, մեզ հստակ ուղերձ է տալիս․ Պողոսյան Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Չհասկանալո՞վ, թե՞ հասկանալով. երկու տարբերակներն էլ վատն են Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կբերվի Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը Հայերի մոտ պատմական հիշողության սիմվոլը եկեղեցին է. սոցիոլոգ (տեսանյութ) Մայիսի 28-ի զորահանդեսը Ադրբեջանին յուրահատուկ հաշվետվություն է լինելու. Սեյրան Օհանյան «Շուտով նիկոլենք կպարտադրեն հրաժարվել Ցեղասպանության հիշատակումից»․ Մհեր Մկրտչյան Փաշինյանի շարասյան մասնակցությամբ վթարի զnh դարձած Սոնա Մնացականյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունն ավարտվել է Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Հազարավոր դոլարներ պետբյուջեից Սուքիասյանների ընկերությանը՝ պաշտոնյաներին բիզնես ջեթով տեղափոխելու համար․ «Հետք» FIP-ը կոպիտ սխալ է թույլ տվել, Ծառուկյանը ճիշտ է ասել. դոկտոր պրոֆեսորը բացատրում է հաշվարկի ձևը (տեսանյութ) Սա կայսրության ավարտի սկիզբ է հիշեցնում․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ)

Այս պատերազմը կնոջ հրաման ուներ

168.am-ը գրում է․ «Գեներալ Մովսես Հակոբյանի շուրթերից ճշմարտությունը հնչեց, իսկ ճշմարտությունը, որպես կանոն, լինում է կոշտ ու դաժան, անզիջում ու աններում: Այդ ճշմարտությունը լսելուց հետո մենք կարո՞ղ ենք ներել որևէ մեկին, ներել ինքներս մեզ, կարո՞ղ ենք ինքներս մեզ հետ հաշտ ու խաղաղ ապրելու հնար ու եզր գտնել: Մեզ ասել են, որ մենք պետություն ենք, և մենք հավատացել ենք, որովհետև հաճելի է պետություն, պետականություն ունեցողի զգացողությամբ ապրելը: Մեզ ասել են, որ մենք մարդ ենք, և մենք հավատացել ենք, քանի որ նույնպես հաճելի է մարդ` բանական էակ կոչվելը և այդ զգացողությամբ ապրելը: Բայց պարզվում է, որ մենք պետություն ունենալու փոխարեն՝ տուն-տունիկ խաղացողների խաղահրապարակ ենք ունեցել, երբ երեխաները ցեխից ու ավազից տուն ու շինություններ են կառուցում` դրանք կոչելով քաղաքներ ու երկիր: Իսկ պետականության փոխարեն՝ ընտանեկան քաղցր-մեղցր, ստորին աստիճանի վրա գտնվող հարազատային հարաբերություններ են եղել` իմ կինը, իմ տղան, իմ ընտանիքը, որը բնորոշ է պլեբեյի ամբիցիաներին, ոչ ավելի: Այդքանից հետո մենք արդյո՞ք մարդ` բանական էակ կոչվելու իրավունք ունենք, ազնի՞վ է նման հաճելի զգացողություն ունենալը, թե՞ պարզապես կենդանիներ ենք, որոնք ապրում են որոշակի տարածքում, արոտավայրում:

Պարզվում է՝ պատերազմը ղեկավարել է Աննա Հակոբյանը: Սույն տիկինն ազատ ելումուտ է ունեցել հրամանատարական կետ, դիտարկել է մարտական գործողություններն էկրանին` ուղիղ միացմամբ, բնականաբար, եզրակացություններ արել ու որոշումներ կայացրել: Որոշումները հրամանատարների ներկայությամբ չի բարձրաձայնել, քանի որ, ըստ գեներալ Հակոբյանի` տիկինը լուռումունջ է եղել, բայց տրամաբանական է, որ մեկի մոտ բարձրաձայնել է, հակառակ դեպքում ինչո՞ւ պետք է գար և մասնակցեր: Եվ այդ մեկը, բնականաբար, ամուսինն է` գերագույն գլխավոր հրամանատարը: Պատկերացնո՞ւմ եք, սույն տիկնոջ ամուսինը սիրուհիներ ունենար, այդ դեպքում սիրուհիներն էին հրամանատարական կետում` պատերազմը ղեկավարողների մեջ նստած լինելու, սա ասում եմ՝ իբրև մխիթարանք: Միայն թե չասեք` կին էր, եկել էր հետաքրքիր կինո նայելու, ուղղակի հավես էր իր համար:

 Ինչպես ասում են` օձն իր պորտով, ղուշն իր թևով չէր կարող մտնել հրամանատարական կետ պատերազմի ժամանակ: Բայց սույն տիկինը` չլինելով բարձրաստիճան զինվորական, անգամ կառավարության անդամ, որոնց մուտքը նույնպես արգելված է, եթե պատերազմական գործողությունները ղեկավարելու կամ դրանց միջամտելու իրավունք չունեն, ազատ մուտք է ունեցել այդ փակ, գաղտնի տարածք` միայն այն իրավունքով, որ իր վարչապետ ամուսնու կինն է: Սա պետությո՞ւն է, թե՞ տուն-տունիկ խաղացողների բակային խաղահրապարակ, եղածը պատերա՞զմ էր, թե՞ երեխաների կռիվ-կռիվ խաղ: Այդքանից հետո մենք մարդ` բանական էակ կոչվելու իրավունք ունե՞նք, թե՞ ոչ: Արդյո՞ք պետություն, պետականություն ունենալու արժանի ենք, և ի՞նչ եք կարծում, կարո՞ղ էինք այս պատերազմում հաղթել նման գեղական ընտանեվարությամբ:

Երբ տարիներ առաջ՝ 2010թ․ դեկտեմբերի 3-ին Մարզահամերգային համալիրում օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյի համերգից առաջ Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի կնոջը երկրի նախագահի արարողակարգի բաժնի աշխատակիցներն ասել էին, որ նստած տեղից վեր կենա և մյուս տեղում նստի, ինչից էլ վիրավորված՝ քաղաքապետն ասողի հետ հաշվեհարդար էր տեսել, համազգային ընդվզման, դատապարտման խնդիր էինք դարձրել այդ իրողությունը: Ավելին, այդ պատմության և հասարակության դժգոհության մեծ ալիքի պատճառով  օրեր անց՝ դեկտեմբերի 8-ին, Գագիկ Բեգլարյանը հրաժարական տվեց քաղաքապետի պաշտոնից։ Այդպիսի վարքագիծն անընդունելի և անհանդուրժելի էր, իսկ պետական պաշտոնյայի՝ Երևանի քաղաքապետի դեպքում` առավել ևս։

Իսկ այսօր, լայնածավալ պատերազմի թեժ պահին Փաշինյանի տիկնոջը՝ Աննա Հակոբյանին, միանշանակ ու անվիճելիորեն անհրաժեշտ դիտողություն անելու համար գեներալ-գնդապետին մեկ հեռախոսազանգով մարտադաշտից կանչում են Երևան և արգելում վերադառնալ պատերազմի գոտի, որտեղ օդ ու ջրի պես անհրաժեշտ էր, և մենք լուռ ենք, ավելին` մեր սրտով է:

Երբ այդ ընտանեկան քմահաճույքների, այր ու կին հարաբերությունների հետևանքով պատերազմ ենք տանուլ տվել, գլխապտույտ ստանալու, խելակորույս լինելու փոխարեն՝ ուրախ ու զվարթ ենք, ծափ ենք տալիս, կարծես երկնքից մանանա է թափվել: Որևէ մեկը պատասխանատվություն պահանջո՞ւմ է, թե սույն տիկինն ի՞նչ գործ ուներ հրամանատարական կետում պատերազմի թեժ գործողությունների ժամանակ, և ի՞նչ իրավունքով: Կա՞ մեկը, որ բացատրություն տա, ինչի կարիքն այսօր ունի մեր հասարակության մարդ` բանական էակ կոչվելու խիստ սահմանափակ հատվածը: Թե՞ մխիթարվենք, որ Մարիամիկը չի եղել հրամանատարական կետում` պատերազմական գործողություններն ուղիղ ցուցադրող էկրանի առաջ, բայց կարող էր, չէ՞, լինել:

Մենք չենք լսում, տեղ չի հասնում, որ սխալ զինատեսակներ են գնվել, որոնք պատերազմի ժամանակ չեն օգտագործվել: Չենք հասկանում, որ պատերազմի ժամանակ բանակը չի համալրվել, որ կարևոր ստորաբաժանումներ ոչ նպատակային են օգտագործվել` ինչպես ԱԱԾ հատուկ ջոկատը: Չենք մտածում, որ Ռուսաստանին օգնելու, աջակցելու խնդրանքով ուշ ենք դիմել: Փոխարենը՝ հպարտանում ենք, որ Հայաստան այցելած Ռուսաստանի նախագահին մեր վարչապետը չընդունեց, որ Երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակի 75-ամյակի առիթով Վլադիմիր Պուտինի հրավերը մերժեց մեր վարչապետը: Մենք դրանից մեզ լավ ենք զգում` առնվազն՝ Հայաստանի հպարտ քաղաքացի, քանի որ ունակ չենք վերլուծելու հետևանքները: Մենք չենք գիտակցում, որ անգրագետ մոտեցում է եղել, քմահաճույքն ու ամբիցիան են առաջնություն ունեցել և ինքնանպատակ գործունեությունը, որի արդյունքում այդքան մարդկային զոհեր, տարածքների, ի վերջո՝ Արցախի կորուստ ունեցանք։

Մենք միայն ուրախ ենք, անթաքույց ցնծում ենք, որ Ղարաբաղի խնդրից ազատվեցինք, որ մեր հայրենիքի մի մասը կորցրեցինք, որի հետևանքով վտանգված է մյուս մասը` ամբողջը: Չենք հասկանում, որ կանգնած ենք մեր անկախությունը կորցնելու վտանգի առաջ, որովհետև երբեք չենք գիտակցել դրա արժեքը: Միայն պետականության զգացումից զուրկ պաշտպանության նախարարը կարող է վերադասի տիկնոջ քմահաճույքի հետևանքով, պատերազմի թեժ ժամանակ, մարտադաշտից կանչել իր գեներալին և ասել` դու չպետք է վերադառնաս այնտեղ: Եվ դեռ զարմանում է, որ պարտավոր է հրաժարական տալ: Հետաքրքիր է, որ այս փաստի առկայության պայմաններում ուրիշ ի՞նչ արդարացման վրա է հույսը դրել: Պատկերացնո՞ւմ եք, որ քառօրյա պատերազմի ժամանակ ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը հրամանատարական կետում նստած լիներ՝ ի՞նչ օյին բերած կլինեինք Սերժ Սարգսյանի գլխին, և դեռ այն դեպքում, երբ այդ պատերազմում չէինք պարտվել: Մենք պատրաստ ենք, հաշտ ենք,  որ մեր գլխին բամփեն, երբ Սերժն էր բամփում, ասում էինք` քխ, իսկ երբ Նիկոլն է մեր գլուխը ցխում, ասում ենք` օխայ: Այդքանից հետո մենք արդյո՞ք պետություն, պետականություն ունենալու, մարդ` բանական էակ կոչվելու իրավունքն ունենք: Միանշանակ՝ ո՛չ:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>