Մխիթարյանը «Պարմա»-ի դեմ խաղում խփած երկու գնդակները նվիրել է հայ հերոսներին
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը իտալական ակումբում խփած վերջին երկու գոլերը նվիրել է հայ հերոսներին:
«Մեր հայ հերոսների համար»,- սոցցանցերի իր էջերում գրել է Մխիթարյանը:
Իտալիայի ֆուտբոլի առաջնության 8-րդ տուրի շրջանակներում «Ռոմա»-ն հյուրընկալել էր «Պարմա»-ին: «Գայլերին» հաջողվեց հանդիպման հաշիվը բացել 28-րդ րոպեին, երբ աչքի ընկավ Մայորալը: Այնուհետև իր տպավորիչ խաղում դուբլի հեղինակ դարձավ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Վերջինս երկու դիպուկ հարված կատարեց 32-րդ և 40-րդ րոպեներին: Մխիթարյանը գոլի հեղինակ է դառնում իտալական ակումբի վերջին 3 խաղերում անընդմեջ: