Խղճուկ տեսարան... ժամանակին ճիշտ այս նույն դիրքով Ալիևի կողքն էր նստած Նիկոլը
Դիտել նաև
Քիչ առաջ մահացել է Հրանտ Մարգարյանի որդին
«Փոխանակ Նիկոլի դեմ գործենք, նրա դրսևորումների դեմ ենք կռիվ տալիս». Հրանտ Մելիք-Շահնազարյան
Սեպտեմբերի 2-ին ժ․18։30-ին ես կլինեմ Ազատության հրապարակում կայանալիք Միասնության հանրահավաքին. Դավիթ Շահնազարյան
Փաշինյանը հրահանգել է կալանավորել դաշնակցական Հրանտ Մարգարյանին
Արցախում պայթյունի հետևանքով զոհերի մասին մինչև հիմա մի տառ չի ասել. Հրանտ Ավետիսյան
Խղճուկ տեսարան... ժամանակին ճիշտ այս նույն դիրքով Ալիևի կողքն էր նստած Նիկոլը: Հիմա հայկական երկու պետությունների ղեկավարներն արդեն միմյանց երեսի էլ չեն կարող նայել:
Պատասխանատվությունն անխուսափելի է, Նիկոլ: Չես կարող մարսել այս դավաճանությունը: Մի պահ պատկերացրու, որ դիմացինդ Արայիկ Հարությունյանը չէ: Պատկերացրու Արցախի հայրենազրկված ու որդեկորույս մայր է այդտեղ նստած: Ի՞նչ պիտի անեիր, նորից հիմար տեքստե՞րդ արտասանեիր ճանապարհային քարտեզի մասին: Պատկերացրու որբացած երեխա է դիմացինդ, կամ այրիացած կին... Ի՞նչ պիտի խոսեիր, դավաճան, ի՞նչ:
Դու պիտի գնաս, Նիկոլ: Քեզ էլ խղճա, դժբախտացած ժողովրդին էլ, մեր կործանվող Հայրենիքն էլ: Գնա՛:
Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան էջից

