Միհրան Հակոբյանի ձերբակալությունը դատարանը ճանաչեց ոչ իրավաչափ, նա ազատ արձակվեց. պաշտպան
Դիտել նաև
Աննան բավական ագրեսիվ էր, այն տպավորությունն էր, որ նրան Փաշինյանը զոռով է բերել
Անգամ Փաշինյանի թիմակիցները չեն հանդգնել ճշտել՝ «վերամիավորվե՞լ են»
Խնջույքի ժամանակ Աննա Հակոբյանը Նիկոլի լոբբինգն է արել
Բաժանվելը լավ է ազդել․ Աննա Հակոբյանը խնջույքի ողջ ընթացքում պարել է
«Ամեն գնով գտի էդ ներքին կռիսներին ու դեմոնստրատիվ ցույց տուր տեղները». Աննա Հակոբյանը՝ Փաշինյանին
Երեկ ձերբակալված հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանն ազատ արձակվեց, դատարանը նրա ձերբակալումը ճանաչել է ոչ իրավաչափ:
Այս մասին գրառում է արել Միհրան Հակոբյանի պաշտպան Միքայել Շխիմյանը:
«Պաշտպանյալս' Միհրան Տարոնի Հակոբյանը, հենց նոր, դատարանի որոշմամբ ազատ արձակվեց ձերբակալումից, վերջինիս ձերբակալումը ինչպես նպատակի, այնպես էլ հիմքերի առումով ճանաչվեց ոչ իրավաչափ!!! Շնորհակալություն ՀՀ Դատարանին, ի դեմս դատավոր Վ.Միսակյանի»,-գրել է պաշտպանը:
Երեկ Երևանում խաղաղ անհանդուրժողականության ակցիաներ էին, քաղաքացիները պահանջում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

