Բռնցքամարտիկ Ռուբեն Ասլիկյանը դարձել է Եվրոպայի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր
Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական թիմի անդամ Ռուբեն Ասլիկյանը դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող Եվրոպայի երիտասարդների առաջնության 56 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Ասլիկյանն ուժերը չափեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսեյ Շենդիկի հետ, բայց պարտվեց և դարձավ միայն բրոնզե մեդալակիր:
Կիսաեզրափակչում են գերծանր քաշային Հովհաննես Փափազյանը, 48 կգ քաշային Գահանե Տեր-Բարսեղյանն ու 64 կգ քաշային Էլիդա Քոչարյանը: