Փաշինյանը պետք է հեռանա օր առաջ, որովհետև նա այլևս վտանգ է Հայաստանի ազգային անվտանգությանը․ Նաիրա Զոհրաբյան. Տեսանյութ
«Օրերս մենք լսեցինք Մովսես Հակոբյանի բացահայտումները։ Այն, ինչ ասաց գեներալը, դրանք լիուլի բավարար են Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելու համար», - նշեց պատգամավորը։
Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ խաղաղ բողոքի ակցիաները, հանրահավաքները շարունակվելու են այնքան ժամանակ, մինչև Արցախը «Ալիևի առաջ ծնկի բերած» Նիկոլ Փաշինյանը հեռանա։
«Մեր ցույցերը լինելու են խաղաղ, լինելու են հանուն Հայաստանի և Արցախի։ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, որպեսզի Հայաստանն ունենա ապագա։ Նիկոլ Փաշինյանը փորձում է ցանկացած գնով պահել իշխանություն։ Նա ուզում է քաղաքագիտական, բարոյական, պատմական շրջադարձ կատարել և պատմության մեջ լինել այն եզակի ղեկավարը, ով, արձանագրելով Հայաստանի պատմության մեջ ամենախայտառակ էջը, շարունակի պաշտոնավարել»,- ասաց նա։
Մանրամասները՝ Tert.am-ի տեսանյութում։