Աննա Հակոբյանի հիմնադրամն այսուհետ կիրականացնի մարդասիրական ծրագրեր
Դիտել նաև
«Եկել են ինձ ձերբակալելու»․ Ռուբեն Հակոբյան
«Իմ քայլը» հիմնադրամի կողմից նախընտրական փուլում բարեգործության արգելքը խախտելու 15 դեպքերի առնչությամբ հայցեր կներկայացվեն Աննա Հակոբյանի դեմ
«Արցախի ազատագրումը պարտավորություն է»․ Մետաքսե Հակոբյան
Աննան բավական ագրեսիվ էր, այն տպավորությունն էր, որ նրան Փաշինյանը զոռով է բերել
Անգամ Փաշինյանի թիմակիցները չեն հանդգնել ճշտել՝ «վերամիավորվե՞լ են»
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ նախկինում զարգացման ծրագրեր իրականացնող «Իմ քայլը» հիմնադրամն այսուհետ կիրականացնի բացառապես մարդասիրական ծրագրեր այնքան ժամանակ, որքան դրա անհրաժեշտությունը կլինի։
«Այսօր տեղի ունեցավ «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որի ընթացքում կայացվեցին հետևյալ որոշումները.
- Հիմնադրամում այս պահին առկա միջոցներից 1.000.000 միլիոն ԱՄՆ դոլար նվիրաբերել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին:
- Պայմանավորված պատերազմի արդյունքում ստեղծված հումանիտար վիճակով փոխել հիմնադրամի գործունեության ուղղությունը: Նախկինում զարգացման ծրագրեր իրականացնող հիմնադրամն այսուհետ կիրականացնի բացառապես մարդասիրական ծրագրեր այնքան ժամանակ, որքան դրա անհրաժեշտությունը կլինի», - գրել է Աննա Հակոբյանը։

