«Արարատ-Արմենիայի» պատմական հաղթանակը. հայկական թիմը կխաղա Եվրոպայի լիգայի հիմնական փուլում Զախարովա․ Հայաստանում շարունակվում է այն բացասական միտումը, որի մասին Պուտինը հայտարարել էր Փաշինյանին «Մայր Հայաստանը» բողոքի ակցիա է անցկացնում դատախազության դիմաց՝ Արեգնազ Մանուկյանի ու Անդրանիկ Թևանյանի նկարներով
28
ԲՀԿ–ն դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները 622 հազարի մեղադրանքը Թևանյանի գործից հանվել է. Մանուկ Սուքիասյան Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից և տեղափոխել է ՔԿՀ Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների (ֆոտոշարք) Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների Հայաստանում ձևավորվել է քաղաքական հաշվեհարդարի վտանգավոր համակարգ. ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ Գարեգին Երկրորդ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատական նիստը կկայանա օգոստոսի 28–ին. նրանք չեն ներկայանալու. Զոհրաբյան Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ երկու ամսով կալանավորման որոշում է կայացվել Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Փաշինյանի հիստերիկ բղավոցը (միջնորդությունը) Պատերազմ Արցախում
Տնտեսական աճի աստիճանական դանդաղում. արտահանումը նվազում է, ներմուծումը՝ աճում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ «Արարատ-Արմենիայի» պատմական հաղթանակը. հայկական թիմը կխաղա Եվրոպայի լիգայի հիմնական փուլում ԲՀԿ–ն դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները Մեծ հաշվով Փաշինյանը փող է փնտրում, փող, որը կապահովի իր իշխանության գոյությունը «Ուժեղ Հայաստանը» խստորեն դատապարտել է Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի նկատմամբ քաղաքական հետապնդումները Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր «Սպառնապետը»... Ահավոր սպառնում եմ. Փաշինյանը`իրավապահներին է հիմա էլ սպառնում հեռացնել Հայաստանը ռիսկի է դիմում. ՌԴ ԱԳՆ 622 հազարի մեղադրանքը Թևանյանի գործից հանվել է. Մանուկ Սուքիասյան Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից և տեղափոխել է ՔԿՀ «Հրապարակ»․ Վարչապետի աղջիկների մանիկյուրը` բյուջեի հաշվին Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների (ֆոտոշարք) Փաշինյանն առաջարկում է, որ հեղափոխություն անեն, իսկ իրենց էլ տանեն Հանրապետության հրապարակում կшխшղшն հանեն Փաշինյանը մեղադրել է ՀԱՊԿ-ին և ՌԴ-ին անվտանգության ոլորտում իրենց պարտավորությունները չկատարելու մեջ Սփյուռքի և համահայկական կառույցների դեմ նորբոլշևիկյան արշավի սաստկացում. ՀՅԴ Զախարովա․ Հայաստանում շարունակվում է այն բացասական միտումը, որի մասին Պուտինը հայտարարել էր Փաշինյանին ՌԴ ԱԳՆ․ Հայաստանի ներդրումը ԵԱՏՄ-ի ընդհանուր բյուջեում կազմում է ընդամենը 1% Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների Վեհափառ Հայրապետի և վեց եպիսկոպոսների նկատմամբ կիրառվող մեղադրանքը անօրինական միջամտություն է Եկեղեցու ներքին կյանքին Արփինե Դավոյանը բացահայտ ստում է․ պարզաբանում Թալինի եկեղեցու հոգևորականի բնակարանի վերաբերյալ «Հրապարակ»․ Քոչարյանին անգամ հիվանդանոցի հարցում չեն ընդառաջել «Մայր Հայաստանը» բողոքի ակցիա է անցկացնում դատախազության դիմաց՝ Արեգնազ Մանուկյանի ու Անդրանիկ Թևանյանի նկարներով Վա՜յ քեզ, ժողովուրդ, ինչ պատասխան պիտի տաս աստծուդ, խղճիդ, պատմությանը... Թևանյանին 3 մետր դեպի դարպասն անցկացնելու համար ձեռնաշղթաներ անցկացրեցիք, որ կադրեր ունենաք Հայաստանում ձևավորվել է քաղաքական հաշվեհարդարի վտանգավոր համակարգ. ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ Չեմ կարող հիշել մի խոստում, որը Փաշինյանը տվել է Ալիևին ու չի կատարել. Քրիստինե Վարդանյան Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործի մասին Նախկինում ձեռնպահ ենք մնացել մեկ ընտանիքից 2 անձ, կամ կին կալանավորելուց, եւ երբեք չենք արել դա տնտեսական հանցագործությունների պարագայում Գարեգին Երկրորդ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատական նիստը կկայանա օգոստոսի 28–ին. նրանք չեն ներկայանալու. Զոհրաբյան Իրենց կործանարար քաղաքականության դեմ բարձրաձայնվող ցանկացած խոսք փորձում են լռեցնել․ Նարե Սիմոնյան

ԲԴԽ նախագահի՝ դատավորներին ուղղված կոչից 2 օր անց ՍԴ-ն կարճել է ԲԴԽ դիմումի հիման վրա ընդունված գործի վարույթը

168․am-ը նշում է՝ ԲԴԽ նախագահի ս.թ նոյեմբերի 15-ի կոչն այն հարցադրմամբ, թե «մենք պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր ենք, թե՞ հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ», դատական համակարգում ունեցավ կոնկրետ արդյունքներով սթափեցնող ազդեցություն՝ դրանով իսկ ապացուցելով, որ համակարգում առկա է կամք և կարողություն՝ ղեկավարվելով Սահմադրությամբ ու օրենքներով՝ կայացնելու օբյեկտիվ և անաչառ, քաղաքական ճնշումներից զերծ որոշումներ։

«Հասկանալի էր, որ «վնգստացող դատավորի» խարանից ձերբազատվելու, դատական իշխանության անկախությունն ի ցույց դնելու այս քայլն «անպատասխան» չէր լինելու օրվա իշխանության, նրա սպասավորների կողմից: Բայց, որ այդ դերն առաջիններից իր վրա կվերցներ Սահմանադրական դատարանը (ՍԴ), իրոք անսպասելի էր։

ԲԴԽ նախագահի ս.թ նոյեմբերի 15-ի վերը նշված կոչից ընդամենը 2 օր անց ՍԴ-ն, որն ունի դեռ իր անգործության արդյունքում կուտակված բազում չքննված գործեր, առաջնահերթությամբ և առանց բավարար հիմնավորման կարճել է ԲԴԽ դիմումի հիման վրա ՍԴ նախկին կազմի կողմից քննության ընդունված գործի վարույթը:

ԲԴԽ-ի դեմ այս «հերոսական քայլը» իր վրա է վերցրել ՍԴ նախագահ Արման Դիլանյանը, որ ՍԴ էր եկել դատական համակարգից, ում հայտնի են երևի «վնգստացող դատավորի» հմտությունները, օրվա իշխանությանը հաճոյանալու և գոնե դրա արդյունքում իր ընտրվելու կապակցությամբ վարչապետ Փաշինյանի շնորհավորանքին արժանանալու անհագ ցանկությունը»,- գրում է աղբյուրը։

Աղբյուրը ուշադրություն է հրավիրում մի հատկանշական հանգամանքի վրա․ «Այն գործը, որի հիմքով ԲԴԽ-ն դիմել էր ՍԴ, վերաբերում էր ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով ԲԴԽ-ի երեք անդամների միջնորդության քննությանը։ Իսկ այդ միջնորդությունը ներկայացվել էր, քանի որ Հայկ Հովհաննիսյանը ԲԴԽ-4-Ո-Կ-1 որոշման վերաբերյալ իր հատուկ կարծիքում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և նրա ղեկավարած ՍԴ-ի կազմի անկախության, անաչառության և օբյեկտիվության վերաբերյալ հանդես էր եկել քաղաքական կոչերով, արտահայտել էր գրեթե բառացի այն նույն սուբյեկտիվ, կողմնակալ, կոռեկտության սահմաններն անցնող դիրքորոշումներ, որոնք տխրահռչակ Վահե Գրիգորյանը երկնում էր ՍԴ նախագահի աթոռին տիրանալու համար: Հա, ի դեպ, Հայկ Հովհաննիսյանը նաև Արման Դիլանյանի մտերիմ ընկերն է»։

Աղբյուրի հաղորդմամբ՝ ԲԴԽ դիմումով բարձրացված սահմանադրականության հարցով գործի վարույթը կարճելու ՍԴ նախագահ Արման Դիլանյանի առաջարկությունը մերժվել է ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի, Արևիկ Պետրոսյանի կողմից, նրանք կոնկրետ հիմնավորումներով չեն մասնակցել նիստին. «Դեմ է արտահայտվել նաև ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանը: Իսկ ՍԴ մյուս 6 դատավորները` բնականաբար, Վահե Գրիգորյանի և Արման Դիլանյանի  գլխավորությամբ՝ կողմ են քվեարկել»:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբաղբյուր կայքում։

168․am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>