Սու-30-ների պայմանագիրը կնքված է եղել, ես վարչապետին ասել եմ` սա հանցագործություն է, սրա համար պատասխանատվություն եք կրելու. Մովսես Հակոբյան. Տեսանյութ
Ձեռք են բերել ՍՈՒ 30 ՍՄ, ԶՈՒ 23-2, «Օսա-ԱԿ»-ներ, բայց դրանցից ոչ մեկը չի կրակել, ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը:
«Ձեռք են բերել, որովհետև չեն իմացել՝ պատերազմն ինչ է: ՍՈՒ 30-ի համար պայմանագրից հետո անձամբ վարչապետին ասել եմ, որ դրա համար պատասխան են տալու: Վարչապեն ասել է՝ «արդեն արել ենք»: Զինատեսակը ձեռք են բերել՝ չկարդալով, որ ՌԴ կառավարության որոշմամբ արգելված է դրանք երկրորդ երկրին վաճառելը», - ասաց Մովսես Հակոբյանը։
Նրա խոսքով՝ դրա համար մեր ՍՈՒ 30-ները երկում են՝ առանց զինամթերքի:
Մանրամասները՝ տեսանյութում:
Zham.am