Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով Մեծ հավաք՝ ԱՄՆ-ում. հայերի մաղթանքն է, որ Գագիկ Ծառուկյանն օր առաջ լինի ազատության մեջ Լարված իրավիճակ՝ Բյուրեղավանում. քաղաքապետարանի մոտ բնակիչներ են հավաքվել
18
Գործ «կարելու» Ն․Փ․–ական «արվեստը». Անդրանիկ Թևանյան Գագիկ Ծառուկյանի կալանքի դեմ բողոքը մուտքագրվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան. Փաստաբան Ազատություն քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանին, ազատություն բոլոր քաղբանտարկյալներին Զորակցության խոսքեր ու աղոթք՝ Մոսկվայի եկեղեցում. հայ համայնքը Ծառուկյանի հետ է. «Կենտրոն» ՀԸ անդրադարձը Նոր էսկալացիայի պատասխանատվությունը բարդելու են ընդդիմության վրա. Մանուկ Սուքիասյան Հայաստանը` լուրջ վտանգի առջև. հաստատվում է կոշտ բռնապետություն (տեսանյութ) «Ես չեմ արել ոչինչ ընդդեմ իմ հայրենիքի ու իմ պետության՝ անկախ այն ցնորամիտ ենթադրություններից, որոնք կան իմ շինծու մեղադրանքում». Արեգնազ Մանուկյան Ցանկացած միջամտություն, որը բացասաբար է անդրադառնում բիզնեսնի, աշխատակիցների իրավունքի, գնորդ-մատակարար շղթաների վրա, պահանջում է առավելագույն զգուշավորություն. Հայտարարություն Օլիմպավանի դռները իրավապահները փակ են պահում. մարզասերների ակցիան` ուղիղ Արցախի «Տատիկ-պապիկը» պատկերող նկարը հեռացվել է մրցույթի տաղավարից․ տնօրենի ԺՊ-ն այն որակել է «հակապետական քայլ»․ ահազանգ Պատերազմ Արցախում
Թեղուտի հանքավայրը հանձնվել է ամերիկյան ընկերությանը Գործ «կարելու» Ն․Փ․–ական «արվեստը». Անդրանիկ Թևանյան Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով Մեծ հավաք՝ ԱՄՆ-ում. հայերի մաղթանքն է, որ Գագիկ Ծառուկյանն օր առաջ լինի ազատության մեջ Գագիկ Ծառուկյանի կալանքի դեմ բողոքը մուտքագրվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան. Փաստաբան Դատախազը միջնորդեց 3 ամսով երկարաձգել քաղբանտարկյալ Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքը Հունիսի 6-ին Ստեփանավանում տեղացած կարկուտը վնասել է 1090 մեքենա Ամեն օր գալիս ենք հույսով, որ մեր աշխատատեղը բացվի. «Մուլտի սթոունի» աշխատակիցներն ակցիա են անում Մահացել է Քիմ Քարդաշյանի տատիկը. Քարդաշյանի և մոր հուզիչ գրառումները Հաջորդը Գազպրոմն են խլելու. Դավիթ Կարապետյան Ազատություն քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանին, ազատություն բոլոր քաղբանտարկյալներին «Ես չեմ կարող աշխատել մի տեղ, որտեղ երեխայի աշխատանքը պատից հանում են, հակապետական են որակում». «Առավոտ» Լարված իրավիճակ՝ Բյուրեղավանում. քաղաքապետարանի մոտ բնակիչներ են հավաքվել Բյուրեղավանում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել, քաղաքացիները հոսպիտալացվել են, վարակի աղբյուրը դեռ պարզված չի Զորակցության խոսքեր ու աղոթք՝ Մոսկվայի եկեղեցում. հայ համայնքը Ծառուկյանի հետ է. «Կենտրոն» ՀԸ անդրադարձը Միքայել Սրբազանն այցելել է Բագրատ Սրբազանին Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով Եվրոպական կառույցների լռության ներքո ՀՀ-ում քաղբանտարկյալների թիվն աճում է. Աբրահամյան Նոր էսկալացիայի պատասխանատվությունը բարդելու են ընդդիմության վրա. Մանուկ Սուքիասյան Չինաստանն առաջին անգամ մեկ ամսում ավելի քան 1 միլիոն ավտոմեքենա է արտահանել․ The Guardian Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը հրամանատարաշտաբային զորավարժություններ կանցկացնեն Իրանում թիրախավորվել է Բենդեր-Խամիր-Բենդեր-Աբբաս մայրուղու գլխավոր կամուրջը Հիբրիդային Հայաստան․ բիզնեսի պետականացում, պետության ապազգայնացում Կառավարությունը 5 միլիարդի պարգևավճարներ կբաժանի Հայաստանը` լուրջ վտանգի առջև. հաստատվում է կոշտ բռնապետություն (տեսանյութ) Շնորհակալ եմ բոլոր կանանցից` մայրերից, 300-ից ավել քաղաքացիական գիտակցություն ունեցող մարդկանցից, ովքեր իրենց համերաշխությունն են հայտնել Արեգնազ Մանուկյանին Առյուծը քաղաքական խաղերի զոհ դարձավ, իսկ գազանանոցի մուտքավճարը թանկացել է Միջազգային ատյաններում բոլորի համար չէ՛, որ միևնույն է. Ձյունիկ Աղաջանյան Հայաստանը պետք է օպերատիվ արձագանքի տարածաշրջանի իրադարձություններին. Գրիգոր Բալասանյան Երևանյան երթևեկությունը դարձել է ամենօրյա ժամանակի, նյարդերի և արտադրողականության կորուստ

Պետք է հետևություններ անենք և գանք ճիշտ եզրակացությունների. վարչապետը ներկայացրել է ԱԱԾ նորանշանակ տնօրենին. Տեսանյութ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային անվտանգության ծառայության ղեկավար կազմին է ներկայացրել ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արմեն Աբազյանին:

Վարչապետը նշել է, որ մեր պետությունն այժմ ապրում է բավականին դժվար և ծանր ժամանակներ, երբ Ազգային անվտանգության ծառայությունը պետք է կարողանա կատարել պետության ողնաշարի իր դերակատարումը: «Համոզված եմ, այդպես էլ տեղի կունենա: Իհարկե այժմ ժամանակներ են, երբ մենք պետք է վերլուծենք, թե ինչ է տեղի ունեցել և ինչու: Պետք է ասեմ, որ իմ եզրակացությունը շարունակում է մնալ նույնը: Մեզ համար ամենաբարդ և ամենամեծ խնդիրն այն է, որ մեր երկրում, այնուամենայնիվ, ցավոք, ինստիտուտների կայացման պատշաճ մակարդակի չենք կարողացել հասնել: Ըստ էության, 2018 թվականից հետո մենք պետական կառավարման համակարգից դուրս բերեցինք համակարգային կոռուպցիան և օլիգարխիան, բայց այս ընթացքում չկարողացանք նույնքան արդյունավետ արդեն իսկ այլ տրամաբանության մեջ գոյություն ունեցող համակարգեր ձևավորել: Սրա համար կային օբյեկտիվ,  սուբյեկտիվ պատճառներ, որովհետև օրինակ՝  Ազգային անվտանգության ծառայության դեպքում ինձ համար ամենամեծ խնդիրը և մարտահրավերը եղել է այն, որ մի կողմից պետք է այնպես անել, որ համակարգը, կներեք այդ բառի համար, չջարդվի, մյուս կողմից, որ համակարգը համապատասխանի նոր ժամանակների մարտահրավերներին:

Այս առումով, սա մի բարդ խնդիր է, որը մենք դեռ չենք լուծել և պետք է լուծենք:  Ազգային անվտանգության ծառայության անունը լսելիս պետք է մարդիկ անկախ իրենց հայացքներից, աշխատանքի վայրից, բնույթից, կրթական ցենզից զգաստանան, ոչ թե ինչ-որ նեգատիվ կոնտեքստով, այլ հասկանալով, որ գործ ունենք պետական կարգի օրինականության, անվտանգության ապահովման մարմնի հետ, որն առաջին հերթին ապահովում է պետության անվտանգությունը, քաղաքացու անվտանգությունը և այսպես շարունակ: Բայց արդյոք այդ մակարդակը մեզ բավարարում է: Ես չեմ կարծում, որ մենք հիմա այդպիսի իրավիճակ ունենք, և մեր խնդիրն է հենց այս իրավիճակը նոր նշաձողի բարձրացնելը, այնպիսի նշաձողի բարձրացնելը, որ հենց դա տեղի ունենա մեր հանրային գիտակցության մեջ»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանին՝ կատարած աշխատանքի համար՝ նշելով, որ նա բարդ շրջանում է ստանձնել պաշտոնը: Վարչապետը վստահություն է հայտնել, որ պարոն Քյարամյանի ներուժը կօգտագործվի մեր պետության կայացման հետագա գործընթացներում:

Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Արմեն Աբազյանին՝ կատարած բարդ աշխատանքի համար, որովհետև նա էլ ավելի բարդ իրավիճակում է ստանձնել պաշտոնը:

«Ուզում եմ պարոն Աբազյանին և բոլոր ներկաներին հաջողություններ մաղթել: Մենք պետք է հետևություններ անենք տեղի ունեցածից, խոսենք, քննարկենք, թե ինչ է տեղի ունեցել և ինչու, ինչու է այդպես ստացվել: Պետք է կարողանանք գալ ճիշտ եզրակացությունների: Իհարկե, համոզված եմ, այն, թե ինչ տեղի ունեցավ և ինչու, ամենաշատ տեղեկատվությունը կենտրոնացած է հենց այս դահլիճում: Բայց շատ կարևոր է այդ տեղեկատվությունը կարողանալ մշակել, վերլուծել և դրանից հետևությունների հանգել, որովհետև այդ ինֆորմացիայի ահռելի ծավալը կարելի է ուղղակի ունենալ, բայց չկարողանալ, ի վիճակի չլինել ըմբռնել, ի վիճակի չլինել մշակել, ի վիճակի չլինել եզրակացությունների հանգել: Այնպես որ, մեզ շատ բարդ, ծանր աշխատանք է սպասվում, այդ թվում՝ հանրային և պետական անվտանգությունը պահպանելու իմաստով: Մենք պետք է այդ մարտահրավերը ընդունենք,  դիմակայենք՝ որպես նպատակ ունենալով մեր պետության հզորացումը, որպես նպատակ ունենալով մեր պետության իրական ինստիտուտների կայացումը, որպես նպատակ ունենալով այնպիսի իրավիճակ ստեղծելը, երբ մեր պետական շահերի պաշտպանության մասին մեր հայտարարություններն ապահովագրված կլինեն կոնկրետ ինստիտուցիոնալ երաշխիքներով, որ մենք մեր դրած նշաձողերը կարողանանք հաղթահարել»,- ասել է վարչապետ Փաշինյանը:

Արգիշտի Քյարամյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին և ԱԱԾ աշխատակիցներին համատեղ աշխատանքի համար: «Ինձ համար մեծ պատիվ է ԱԱԾ համակարգում թեկուզ կարճ ժամանակահատված ծառայելը: Ցանկանում եմ նաև հաջողություն մաղթել պարոն Աբազյանին, շատ բարդ ժամանակահատվածում է ստանձնում այս կարևոր պաշտոնը: Վստահ եմ, որ պարոն Աբազյանը կհաջողի և Աստված թող պահապան լինի բոլորիս»,- ասել է Քյարամյանը:

Իր հերթին, Արմեն Աբազյանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին վստահության համար և նշել, որ գործընկերների հետ ամեն ինչ անելու են, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում կանոնավոր ձևով գործի Սահմանադրությունը: «Զբաղեցրած դիրքի ցանկացած պաշտոնյա անկախ իր պատկանելիությունից՝ անօրինականության դեպքում մեր կողմից արժանանալու է օրենքով սահմանված բոլոր պատիժներին: Եվ նաև ուզում եմ իմ գործընկերներին շնորհակալություն հայտնել սեպտեմբերի 27-ից սկսված և մինչև օրս տեղի ունեցող գործընթացներում իրականացրած  հայրենասեր և բարձր պատասխանատվությամբ աշխատանքի համար»,- ասել է ԱԱԾ նորանշանակ տնօրենը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>