Եւ նա դեռ ժպտում է
Դիտել նաև
«Հենց հիմա շատ կարևոր է լինել Գյումրու հոգևորականների կողքին». Հովհաննես Իշխանյան
ԱՄՆ-ն այլևս չի կարող աշխարհում ժողովրդավարության ոստիկանը լինել․ Հովհաննես Իշխանյան
Իրական Հայաստան կրկին լինելու է, և դա ձեզնից ազատագրված Հայաստանն է. Հովհաննես Իշխանյան
«ՔՊ-ն ակնարկում է, որ չի ենթարկվելու»․ Հովհաննես Իշխանյան
Դավիթ Իշխանյանը հերքել է ադրբեջանցիների ներկայացրած տեսագրության իսկությունը
ԵՎ ՆԱ ԴԵՌ ԺՊՏՈՒՄ Է․․․
Տեսա, վարչապետի լուսանկարը, զինվորական հագուստով «ցուցարարների» շրջապատում։ Կարծես, հաղթանակի շքերթի ելած լինեին՝ երջանիկ, ժպտերես, ուրախ դեմքերով։ Սարսափելի է, այսպիսի համազգային նվաստացումից հետո՝ տո՞ն, ուրախությու՞ն։ Ուղղակի, աներևակայելի է՝ տոնել խայտառակ պարտությունը։ Եվ այդ ամենը կազմակերպում է մեր երկիրը քանդուքարափ անող ժպտերես վարչապետը։ Փոխանակ, ամոթից պապանձվեր, ողբար իր ապիկարության պատճառով հազարավոր պայծառ տղաների մահը, ՆԱ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ Է ԺՊՏԱԼ․․․
ԵՎ այս ամենը մենք հանդուրժում ենք։ Ամոթ մեզ։
Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

