Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Շատ տարօրինակ կլինի, եթե հայ ժողովուրդը երկրորդ անգամ ասի՝ լավ, թեպետ Նիկոլ Փաշինյանն այս ամենը տապալել է, բայց՝ ոչինչ, թող շարունակի ղեկավարել մեզ․ Կոնստանտին Զատուլին

ՌԴ նախագահի հարցազրույցը Հրապարակի խնդրանքով մեկնաբանել է ՌԴ պետդումայի պատգամավոր, ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինին։

-Պարոն Զատուլին, ՌԴ նախագահի հարցազրույցը Նիկոլ Փաշինյանին աջակցությո՞ւն էր, թե՞ հակառակը։ Կարծես թե աջակցություն էր, երբ ասում էր, որ ճիշտ չէ փողոցի միջոցով ներքաղաքական խնդիրներ լուծելը։

-Նա այն մասին չէր խոսում, որ փողոցը չի կարող պետության ճակատագիրը որոշել։ Նա խոսում էր այն մասին, որ երբ փողոցն է կամ ամբոխն է որոշում պետական իշխանության հարցը, սա սովորաբար ոչ մի լավ բանի չի բերում։ Կուզենայի նկատել, որ սա վերաբերելի է ոչ այնքան Հայաստանի այսօրվա իրավիճակին, որքան 2018թ․ իրադարձություններին։ Այսինքն՝ նրան, ինչի հետեւանքով տեղի ունեցավ թավշյա հեղափոխությունը։ Որովհետեւ այդ թավշյա հեղափոխության արդյունքում իշխանության եկան, ինչպես պարզվեց՝ չպատրաստված ու ճգնաժամային իրավիճակում Հայաստանի եւ Արցախի պաշտպանունակություն խնդիրը լուծելուն ու երկիրը կառավարելուն անպատրաստ մարդիկ։

-Վլադիմիր Պուտինի․․․

-Վլադիմիր Պուտինն ընդամենը իր անհանգստությունն էր հայտնում, եւ հենց դա էլ իր հարցազրույցի շարժառիթն էր, որպեսզի կատարվածի տպավորության տակ չլինեին Փաշինյանին հեռացնելու փորձեր՝ այդ համաձայնությունը մերժելու նպատակով։ Որովհետեւ սա հավասարազոր կլիներ ինքնասպանության։ Այսինքն՝ «Փաշինյան, թե ոչ Փաշինյան»-ը զուտ ներհայաստանյան հարց է, բայց եթե դրան հետեւի նաեւ՝ «մենք մերժում ենք այդ պայմանավորվածությունները», ապա առաջանում է հարց․ իսկ ի՞նչ եղանակով, կարո՞ղ եք նորից դիմադրել։

-Այսինքն՝ տպավորություն է, որ «մավրն արեց կամ կանի իր գործը, մավրը կարող է հեռանա՞լ»։ Սա՞ է ՌԴ դիրքորոշումը։

-Իսկ ո՞վ է տվյալ դեպքում «մավրը», որն արել է իր գործը, եւ ո՞վ է նրան հարկադրել անել։ Մե՞նք ենք նրան հարկադրել։ Այնպիսի տպավորություն է, որ մենք ենք Փաշինյանին ստիպել ինչ-որ բան անել կամ չանել։ Մենք բացատրել էինք՝ բավականաչափ հասկանալի, այդ թվում ես՝ 2018-ի աշնանը, Հայաստանում գտնվելիս, որ մեծ կասկածներ կան, թե այս թիմն ի վիճակի է կատարել իր առջեւ դրված խնդիրները։ Կոռուպցիայի դեմ պայքար․ սա թե՛ հայաստանյան, թե՛ ամերիկյան հասարակությունում, թե՛ Ռուսաստանում անպարտելի տարբերակ է, որովհետեւ կոռուպցիա ոչ մի տեղ չեն սիրում։ Ասաց՝ վստահեցին։ Դե հիմա, վստահեցին՝ վստահեցին։ Հետո՞։ Բայց, բացի կոռուպցիան, երկիրը փաստացի գտնվում էր Ադրբեջանի հետ չհայտարարված պատերազմի մեջ, եւ այդ երկրում իշխանությունը հաշիվներ էր մաքրում ու շարունակում է մաքրել իր քաղաքական հակառակորդների հետ։

-Վլադիմիր Պուտինը նշեց նաեւ, որ մինչեւ ղարաբաղյան այս պատերազմը երբեք Շուշիի հարց չի դրվել:

-Ուզում եմ եւս մեկ անգամ ուշադրություն հրավիրել նրան, թե ինչ ասաց ՌԴ նախագահը։ Նա չհաստատեց մինչ այդ արված հայտարարությունները, թե հակամարտության սկզբից ի վեր՝ բոլոր փուլերում կարգավորման փորձերի ժամանակ խոսք է եղել այն մասին, որ ադրբեջանական կողմն ու միջնորդները պնդել են Շուշիի՝ Ադրբեջանին փոխանցման հարցում։ Եթե նկատեցիք՝ նա ասաց կոնկրետ ժամկետի մասին՝ հոկտեմբերի 19-20, եւ ասաց, որ Ադրբեջանի ղեկավարությունը պնդել է ադրբեջանական փախստականների վերադարձը Շուշի, այսինքն՝ արցախյան հակամարտությունից առաջ Շուշիում բնակվող ադրբեջանական բնակչության, բայց ո՛չ Շուշի քաղաքն Ադրբեջանի իրավասության ներքո հանձնելու։ Պուտինն ընդգծեց՝ «ադրբեջանական փախստականների վերադարձ», այսինքն, որ սա հայկական տարածք է։ Այ, իմ հայացքով՝ Հայաստանում իշխանության ոչ կոմպետենտությունն արտահայտվեց նրանում, որ ամբողջությամբ չտիրապետելով, թե ինչ է կատարվում, եւ իրեն հաշիվ չտալով՝ իշխանությունը մերժեց, եւ դրա արդյունքում ստիպված եղան համաձայնել շատ ավելի վատ տարբերակի։ Փաստացի՝ Շուշիի եւ այլ տարածքների կորստյան պայմաններում։ Չեմ ուզում օգտագործել տերմիններ, որոնք շատ են օգտագործվում Հայաստանում՝ «Փաշինյանի դավաճանություն» եւ այլն, քանի որ այնքան էլ չեմ հավատում, որ Փաշինյանը գիտակցաբար ինչ-որ դավաճանության է գնացել։ Ես, օրինակ, տեսնում եմ, ու սա ժամանակի ընթացքում ավելի պարզորոշ է դառնում, որ Փաշինյանը, նաեւ՝ իր թիմը, Հայաստանի ոչ կոմպետենտ ղեկավար է, որը չի կարողանում լուծել վերը նշված խնդիրները՝ պաշտպանունակություն եւ երկրի կառավարում։ Նա, որքանով ես տեղյակ եմ, այսօր հանդես է եկել ապագա՝ մինչեւ 2021 թ․ կեսերը գործողությունների ծրագրով, որոնց հետ կարելի է նաեւ համաձայնել։ Բայց ի՞նչ երաշխիք, որ Փաշինյանն ու իր թիմը կարող են այն ի կատար ածել։ Որտե՞ղ է երաշխիքը եւ, առհասարակ, վստահությունը, որ այդ թիմը դրան ունակ է։ Ես, օրինակ, չունեմ նման վստահություն, ավելին՝ միանգամայն վստահ եմ, որ նրանք դրան ունակ չեն։ Ունակ չեն կոնսոլիդացնել Հայաստանն ու անցնել այդ փորձությունների միջով։ Իսկ ինչ վերաբերում է նրան՝ պետք է, թե ոչ, հնարավոր է, թե ոչ վերադառնալ Շուշիի հարցին, ապա առաջարկում եմ հիմա ինձ նման հարցեր չտալ։ Հիմա պարզ է, որ Հայաստանը դիմադրելու ուժ չունի։ Եվ այդ իմաստով միանգամայն ճիշտ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, երբ խոսում է այն մասին, որ հայտարարմամբ ստանձնած պարտավորություններից հրաժարումը հավասարազոր է ինքնասպանության։ Դա նշանակում է ռազմական գործողությունների վերսկսում։ Մենք էլ ենք մեր պատմության ընթացքում ունեցել ժամանակաշրջաններ, երբ չենք ունեցել դիմադրելու հնարավորություն։ Կարող եմ նշել՝ Բրեստի խաղաղության համաձայնագիրը։ Այն կնքել էին բոլշեւիկները Գերմանիայի հետ, եւ հետո եկան այլ ժամանակներ, ու ամեն ինչ այլկերպ լուծվեց։ Իսկ հիմա ակնհայտ է, որ պետք է կատարել այս հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները։ Իսկ ում եւ ինչպես ընտրել՝ սա հայ ժողովրդի գործն է։ Եվ շատ տարօրինակ կլինի, եթե հայ ժողովուրդը երկրորդ անգամ ասի՝ լավ, թեպետ Նիկոլ Փաշինյանն այս ամենը տապալել է, բայց՝ ոչինչ, թող շարունակի ղեկավարել մեզ։ Կասի՞ հայ ժողովուրդը նման բան՝ Ձեզ եմ հարց ուղղում։

-Կարծում եմ՝ երեւի թե ավելի հստակ պատասխանելու համար անհրաժեշտ են սոցհարցումների արդյունքներ, բայց ենթադրում եմ՝ չի ասի։

-Իսկ եթե չի ասի, ուրեմն պետք է գտնեք եղանակներ՝ դա գործող իշխանությանը հասցնելու համար։

facebook sharing button
twitter sharing button
linkedin sharing button
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>