Հարցում. Հայաստանի բնակիչների մեծ մասը Ռուսաստանին վստահելի դաշնակից են համարում
Արցախի կապիտուլյացիոն ակտի ստորագրումից հետո էլ Հայաստանում Ռուսաստանին ընկեր և դաշնակից են համարում, ապավինում նրա օգնությանը:
Այս մասին են վկայում հարցման արդյունքները, որն անցկացվել է ռադիո Sputnik-ի պատվերով:
Հարցվածների մեծ մասը՝ 83,8%-ը, պատասխանել են, որ լավ են վերաբերվում Ռուսաստանին, և միայն 9,4%-ն է հակառակ տեսակետ հայտնել:
Հարցվածների 84,6%-ը Ռուսաստանին Հայաստանի դաշնակից են համարում, իսկ 62,3%-ը՝ առավել բարեկամական երկիր:
Բարեկամական երկրների ցանկում հաջորդը հայտնվել է Ֆրանսիան 39,9%-ով, երրորդ տեղում՝ Իրանը՝ 6,4%-ով:
ԱՄՆ-ն որպես բարեկամական երկիր, որի վրա կարելի է հենվել դժվար պահին, նշել են հեռախոսով հարցվածների 5,8%-ը, որին մասնակցել է Հայաստանի տարբեր տարիքի, սոցիալական և մասնագիտական տարբեր խմբերի ավելի քան 500 բնակիչ:
Հարցերից մեկը, հաշվի առնելով տարածաշրջանում բարդ իրավիճակը, կապված էր ռազմաքաղաքական օգնության հետ, նեռարյալ զենքի մատակարարումները և ռազմական զորախմբի ուղղումը, ինչպես նաև աջակցությունը Հայաստանին միջազգային տարբեր հարթակներում:
Հարցվածների մեծամասնությունը՝ 79,6%-ը, նման օգնությոն կընդունեին Ռուսաստանից, 14,4%-ը Ֆրանսիայից, 6,8%-ը Իրանից, 5%-ը ԱՄՆ-ից, 0,4%-ը Գերմանիայից:
Zham.am

