Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս
Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով Սա համակարգված ռեպրեսիա է, որի ողջ պատասխանատվությունն իշխանություններինն է. Լիլիթ Գալստյան Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի միջոց. հայտարարություն «Քաղաքական մшհերի պատուհանը բացվեց. սարսափելի ընթացք է սպասվում. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Ադրբեջանցիները Թոմիրիսին ներկայացնում են որպես երկրի առաջին կին կառավարիչ․ իրականությունն այլ է Բուլղարիայում ձվեր են նետել ֆոն դեր Լայենի ուղղությամբ Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Հայաստանում մшhшպատի՞ժ ենք վերականգնել. Արամ Օրբելյան Աբու Դաբիում բանակցություններն ավարտվել են․ Թրամփի բանագնացները կմեկնեն Մոսկվա, ապա՝ Զելենսկու հետ հանդիպման Կենսաթոշակները չեն բարձրանա․ կառավարությունը փող չունի Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն», թեև թիմում վստահ են, թե ով է իրենց թեկնածուն․ «Հրապարակ» ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ «Հրապարակ» Սասունյան. Փաշինյանի ան իմաստ ելույթը Համաշխարհային հայկական գագաթնաժողովում «Մարդիկ մահանում են» դատարկաբանական դատողությունները տեղին չեն ու դուրս են բարոյականության դաշտից. փաստաբան Մարդուն կալանքի տանելը, անազատությունից զրկելը Նիկոլի ու նրա վարչախմբի համար ոչ թե օրենքի պահանջ է, այլ դասական կապրիզ Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում Փաշինյանական ռեժիմը գործնականում սպանել է Արմեն Գևորգյանին. դա է բխում փաստաբանական թիմի ներկայացրած փաստերից «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս Նիկոլ Փաշինյանն իր հոգեհարազատ Թուրքիայում է «Հրապարակ». Տիկին նախարարի բացատրությունը ոչնչով չի տարբերվում ստալինյան իրավապահների արձագանքներից Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Ինչու՞ է Հայաստանի իշխանությունն ապրում թշնամանքով և ի՞նչ կարող է դրան հակադրել ընդդիմությունը. Արմեն Աշոտյան Արփի Դավոյա՛ն, ու քո համակուսակիցնե՛ր, դե կարո՞ղ եք գնալ ու Արսենի որդու՝ Ալենի աչքերին նայել. Սերո Սողոմոնյան Պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․ Սամվել Կարապետյան Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Քաղաքապետարանի «աշխատակիցը» (կին) 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում. Ահազանգ Բուֆեր երկրի ճակատագիրը Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Մենք չենք կարող սպասել, մինչև հերթը հասնի մեկ ուրիշին. Գառնիկ Դանիելյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին

Դե հիմա հերթով հիշեք, ի՞նչ կանեիք ձեր դրամապանակը գողացող, ձեր տունը քանդողի հետ, ձեր որդուն սպանողի հետ. Հայրենիք կորցրածը բոլորս ենք

Չգիտեմ, թե ինչպես է դա բացատրվում բժշկության մեջ, բայց ես գիտեմ այդ երևույթի առօրյա բացատրությունը. երբ մարդը ծանր վնասվածք է ստացած լինում, բայց ցավ չի զգում, իր հետ կատարվածի ողջ ծավալը, ծանրությունը ու հետևանքները չի զգում։ Մարդիկ այդ դեպքում ասում են․ տաք է եղել չի զգացել, ասում են՝ շոկի մեջ էին, բան չէին հասկանում։ 

Ես իրոք, երբեք չէի մտածել, որ նշված արտահայտությունները հավասարապես կարող են վերաբերել ինչպես կոնկրետ մարդու, այնպես էլ՝ մի ողջ հասարակության կամ առնվազն դրա գերակշիռ մասին։

Հայաստանի հասարակությունը, բացառությամբ դեռ մնացած մի քանի սթափ մարդկանց, կարծում եմ, հենց այդ վիճակում են՝ տաք են, չեն զգում ցավը, կորստի ծավալը, արհավիրքի մասշտաբը. ողջ հասարակությունը շոկի մեջ է։ Այն, ինչ տեղի ունեցավ ու տեղի է ունենում մեր իրականության մեջ, վատ երազ անգամ չէր կարող լինել, ամենավատ սցենարների պարագայում անգամ, այս վիճակը դժվար էր կանխատեսել ։ 

Մեր հասարակությունը նման է նարկոզի մեջ գտնվող անձի, ով ցավ չի զգում կամ գրեթե չի զգում, իրականության զգացողությունը կորցրել է։

Ցավազրկված։ Գիտեք, բժիշկները ասում են, որ ցավազրկողը չի բուժում, ցավի աղբյուրը չի վերացնում, կա ցավը, կա վերքը, պարզապես դու այն չես զգում։ Ավելին, դրա առկայությունը կարող է խիստ վտանգավոր լինել իրական խնդրի վեր հանման և լուծման հարցում։

Մեր դեպքում ցավազրկողի ազդեցությունը ուր որ է կանցնի ու մենք կմնանք մեր ցավերով, մեր դարդերով, կմնանք արհավիրքի հետևանքների հետ մեն մենակ, կմնանք մեր 4750 զոհերով, կորցրած10000 քառակուսի կիլոմետրով, 100000 տեղահանվածով, 10000 վիրավորով, կորացած մեջքով, կորցրած արժանապատվությամբ, հայրենազրկված։

Ձեզանից յուրաքանչյուրը հաստատ կյանքում, ինչ-որ բան կորցրել է. փոքր իր, դրամապանակ, ինչ-որ զարդ, կորցրել ու չի գտել։ Հիշեցի՞ք ձեր ապրումները, դժվար էր չէ՞։

Ձեզանից յուրաքանչյուրը հաստատ մի հարազատի հողին հանձնել է. տարիքով, կյանք ապրած, մի գուցե՝ ոչ այնքան տարիքով։ Հիշեցի՞ք, ես հիշեցի, սրտերդ լցվե՞ց, իմը՝ հա, սառը դող անցավ չէ՞, իմով՝ այո։ 

Ձեզանից յուրաքանչյուրի տանը ինչ-որ բան կոտրվել է. դուք եք կոտրել, երեխան, հարևանը, կարևոր չէ, կամ հարևանը ջուր է լցրել ձեր գլխին՝ խոնավացնելով առաստաղը, տանիքն էր ջարդուփշուր արել և այլն։ Հիշեցի՞ք ձայնը գլուխը գցած ձեր կնոջ ձայնը, հարևանի ձայնը, թե բա սա պետությո՞ւն է, ոչ մի աջակցություն չի տալիս, բա կոտրված տանիքս, բա կորցրած բերքս։

Հիշեցի՞ք, ապրեցի՞ք այդ զգացողությունը։ 

Դե հիմա փակեք ձեր աչքերը ու պատկերացրեք, որ դուք, ոչ թե դրամապանակն եք կորցրել կամ ինչ-որ այլ իր, այլ այն ամբողջը, ինչը ձեռք եք բերել ողջ կյանքում՝ ձեր տունն ու տեղը, կահ կարասին, ավտոմեքենան, բակի անասուներին ու հավերին, կորցրել եք ամեն ինչ, անգամ այն, ինչ ստացել եք ժառանգություն հորից ու պապուց։

Պատկերացրեք 19 տարեկան, դեռ մի աղջկա չհամբուրած, չգրկած ձեր լուսավոր զավակի կորուստը։ Պատկերացրեցի՞ք։ Հիմա պատկերացրեք, որ ընտանիքից երկու հոգի են զոհվել19 ու 25 տարեկան, հայր ու տղա են զոհվել, պատկերացրեք, որ մի եղբայրը ապրիլյանին էր մահացել, մյուսը՝ հիմա, պատկերացրեք որ հայրը առաջին Արցախյանին էր մահացել, որդին՝ հիմա, պատկերացնո՞ւմ եք, որ հարյուր հազարավոր մարդիկ էլ ծնողների գերեզմանին չեն կարողանալու գնալ, հասկանո՞ւմ եք, որ այնտեղ, ուր ծնկի եկած աղոթել են, որի համար ցեղասպանության են ենթարկվել, այդտեղ թշնամին վաղը ոչխար է պահելու։ Պատկերացրեցի՞ք, ցավին դիմացա՞ք, չէ-չէ դիմանալու չի, մի փորձեք։

Գիտե՞ք, կա մի բան, որը պատկերացնելու համար անգամ վառ երևակայություն ունենալը անգամ քիչ է։

Ոչ ոք չի էլ նկատում դա։ Փոխվել է ուրախանալու առիթը։

Եկեք նայենք։ Մարդը ինչի՞ց է ուրախանում, ինչի՞ց է երջանկանում. ասենք, երբ երեխա է ծնվում, նոր բնակարան ու մեքենա է գնում, ճամփորդում է, երբ բուհ է ընդունվում, երբ աշխատանքի է ընդունվում, երբ սիրած աղջկան է տեսնում, երբ ընկերների հետ կենաց է բարձրացնում, թոռան հետ քայլում, երբ իր ազգային հավաքականը գոլ է խփում, կամ էլ ասենք մանր մունր լիքը բաներ։

Ժողովուրդ, իսկ հիմա գիտե՞ք մարդիկ ինչի համար են ուրախանում, ինչի՞ համար են երջանիկ։

Ուրախանում են, որ զինվոր տղան չի մահացել այլ ընդամենը երկու ոտքն է կորցրել, ուրախանում են, որ զինվոր տղան մահացել է, այլ ոչ թե գերեվարվել, ուրախանում, որ տղայի դին գտել են, հասկացա՞ք, չէ չհասկացա՞ք, մարդը, հայ մարդը սկսել է ուրախանալ, որ տղան պրծել է երկու ոտքը կորցնելով, չե չէ, հասկանում ե՞ք, հայ մարդը սկսել է ուրախանալ, որ զավակը զոհվել է, այլ ոչ թե գերեվարվել։ 

Հա, մեկ էլ, քարվաճառցին ուրախանում է, որ ի տարբերություն հադրութցու ինքը կարողացավ տունը վառի ու թուրքին չթողնի, շուշեցին, ի տարբերություն հադրութցու, ուրախանում է, որ կարողացավ տանից մի երկու իր հանել։ Լաչինցին գրեթե երջանիկ է, որ մինչև դեկտեմբերի մեկը ժամանակ ունի եղած չեղածը հանելու։

Դուք ողբերգության ծավալը հասկացա՞ք, դուք հասկացա՞ք, թե մենք ի՞նչի համար ենք ուրախանում, դուք ողբերգության ու արհավիրքի ծավալը հասկացա՞ք, դուք հասկացա՞ք այն ծնողի հոգեվիճակը, որը դիահերձարանի առաջ իր որդու դին գտնելու լուրը ընդունում է գրեթե այնպես, ինչպես իր զավակի ծնվելու լուրն է ընդունել 19 տարի առաջ։

Կարո՞ղ էիք մտածել, որ երբևէ, որևէ տեղ, սեփական տունը սեփական ձեռքով վառելը ուրախություն կլիներ, այն տունը, որը օջախ է, այն տունը, որի վրա դեռ պապդ է աշխատել, որտեղ քո առաջնեկն է ծնվել, որտեղ ամեն անկյուն հիշողություն ունի։

Դժվարա չէ՞։ 

Հասկացա՞ք, որ հազարավոր մարդիկ Դեր զորի ճամփան դարձած Քելբաջարի ճանապարհով գալիս են Հայաստան ու իրենք երջանիկ են։

Դուք երբևէ մեջքի ցավ ունեցել ե՞ք, դուք գիտե՞ք, որ այսուհետ դուք միայն այդպես եք քայլելու, մեջքը ծուռ, հայացքը շաղ։

Չէ, դուք ցավը հասկանո՞ւմ եք։ 4750 զոհ։ Մի պահ բոլորին կանգնեցրեք իրար կողք. մեկը մյուսից սիրուն, խելոք, հայրենասեր, ամեն մեկը մի տան ճրագ, մի աղջկա սեր, մի տան սյուն, երեխաների հայր։ Ու դուք պատրաստվում եք շարունակել ապրել այնպես, կարծես ոչինչ չի ՞ եղել, պատրաստվում եք ապրել այնպես, ինչպես մինչ այս արհավի՞րքը։

Չէ տղերք, չեղավ։ Դա մեծ ցավ է, որի անունն է ազգային արժանապատվության կորուստ։Այդ ցավը կրկնապատկվում է, երբ պարզվում է, որ այդ արժանապատվությունը«յան» ազգանունով մի ստահակ է վաճառել։ Մեր ազգը արժանապատիվ մեռնելը գերադասել է անարժանապատիվ ապրելուց, բայց մի ստահակ, կիսագրագետ բանսարկու, մի քաջ նազար, ծախեց մեր ազգային արժանապատվությունը։

Հասկացա՞ք։ Ասածս ինչ է, դե հիմա հերթով հիշեք, ի՞նչ կանեիք ձեր դրամապանակը գողացողի, ձեր տունը քանդողի հետ, ձեր որդուն սպանողի հետ, ի՞նչ կանեիք ձեր արժանապատվությունը նվաստացողի հետ, ի՞նչ կանեիք ձեր հավատքը, սրբությունները անարգողի հետ, ի՞նչ կանեիք։ Մտածեցի՞ք, որոշեցի՞ք, հիմա ձեր մտածածն ու որոշածը բազմապատկեք, բազմապատկեք 4750-ով, բազմապատկեք 10000 քառակուսի կիլոմետրով, բազմապատկեք ու բազմապատկեք։ 

Կարդացի՞ք սա, հիմա անջատեք համակարգիչը, ու հանկարծ չփորձեք մտածել, որ այս ամբողջը կանցնի, որ այն ձեզ հետ չի կապված։ Իմացեք, որ այդ ամենը հենց Ձեզ հետ է եղել, այդ տունը կորցրածը դուք եք, այն որդի կորցրածը դուք եք, դիահերձարանի դիմաց քնող, որդու դիակը գտնելով ուրախացողը դուք եք, գերի ընկածը կամ նրա ծնողը դուք եք։

Հայրենիք կորցրածը բոլորս ենք, արժանապատվությունը կորցնողը բոլորս ենք։

Հա, ինչ էի ասում. Դուք ի՞նչ կանեք այն մարդու, մարդկանց հետ, ովքեր այս ամբողջը արել են. շատերը միգուցե մտածեն ֆիզիկական հաշվեհարդարի մասին։ Չէ, դա չեմ ուզում, ուզում եմ, որ դուրս գաք փողոց, ասեք, որ համաձայն չեք ձեր երջանկության օրակարգը փոփոխած ու ձեզ ծնկի բերած դավաճանների հետ, ասեք, որ հայրենիքը թանկարժեք ժամացույց կամ այլ իր չէ, որ դրա կորուստը տանելի չէ, քանզի մենք ունենք ազգային արժանապատվություն, կորացած մեջքը ուղղելու կամք, շենացած հայրենիք կառուցելու երազանք ու պարտականություն։

Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>