Կոչ ենք անում զերծ մնալ ցանկացած հանրահավաք կազմակերպելուց․ Մանե Գևորգյան
Դիտել նաև
«Մեր Շուշին որպես երդում պիտի լինի ամեն հայի սրտում». Մանե Գրիգորյանը Շուշիից լուսանկարներ է հրապարակել
Ինչպես՞ ուրախանալ, երբ ազգին ստիպում են սեփական ազգի պատմությունը չանցնել․ Արթուր Գևորգյան
«...Մեր երկրին պատուհասած փորձությունները հնարավոր է հաղթահարել միայն առ Աստված ապավինությամբ ու ազգային միասնությամբ»,- Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդ
Հայաստանի եվրոպական հեռանկարը հայտնվել է թյուրքական կոալիցիայի ճիրաններում. Արմեն Գևորգյան
«Ամոթ ա էս դարում նիկոլական լինելը». Արամ Գևորգյան
ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ի աջակցություն կառավարության եւ վարչապետի Երեւանում հանրահավաք անցկացնել ցանկացող անձանց կոչ ենք անում զերծ մնալ ցանկացած հանրահավաք կազմակերպելուց:
Շնորհակալություն ենք հայտնում առաջնագծից Հայաստան վերադարձած կամավորներին, ովքեր իրենց աջակցությունն են հայտնում վարչապետին ու կառավարությանը, սակայն պայմանավորված ռազմական դրությամբ եւ կորոնավիրուսի համավարակով՝ մենք չենք խրախուսում նման հավաքների անցկացումը եւ հորդորում ենք չդիմել նման քայլի։
Վստահեցնում ենք, որ ինչպես վարչապետն է նշել, ներկայացնելով առաջիկա ամիսների «ճանապարհային քարտեզ»-ը, մենք պետք է մեր ջանքերն ուղղենք բացառապես երկրի կայունության, ստեղծված իրավիճակի հաղթահարման ու այդ ուղղությամբ նախատեսվող ծրագրերի իրականացմանը»։

