ՀՀ ԱԳՆ-ն և ՊՆ-ն չեն հաստատում Իրանում գտնվող հայ զինվորների մասին լուրերը
Ֆեյսբուքի հայկական տիրույթում շարունակում է տեղեկություն շրջանառվել «Իրանում գտնվող 82 հայ զինծառայողների մասին»։ Տարածվող լուրում կոչ է արվում Մարտունիում, Ջաբրայիլում, Վայքում ծառայող անհայտ կորած զինվորների ծնողներին մոտենալ Հայաստանում Իրանի դեսպանատուն՝ իրենց զավակների մասին տեղեկություն ստանալու նպատակով։
Արտաքին գործերի նախարարությունից հայտնեցին, որ Իրանում ՀՀ դեսպանության հարցումներին ի պատասխան և Երևանում Իրանի դեսպանատան հետ մշտական կապով իրանական կողմը չի հաստատել ներկա դրությամբ որևէ զինծառայողի ներկայություն իրենց մոտ։

