ԱԱԾ-ն չափում է Փաշինյանի վարկանիշը
Դիտել նաև
Ամեն օր նման մի առիթ տալիս է
Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած պապիկի արդարացումը դատախազությանը հանգիստ չի տալիս. փաստաբան
Նիկոլ Փաշինյանի արհամարհական ժեստը
«Նիկոլ Անհողինի համերգին Գյումրու Վարդանանց հրապարակը դատարկ է». Գագիկ Համբարյան
«Նիկոլի հրահանգով գործեր կարող քննիչները վաղը նրան մեղադրելու են ամենածանր հանցանքների մեջ»․ Նաիրի Հոխիկյան
168.am-ի տեղեկություններով Ազգային անվտանգության ծառայության նորանշանակ պետ, գնդապետ Արմեն Աբազյանը հրահանգ է ստացել շուտափույթ հարցում անցկացնել, որով պետք է պարզեն հասարակության շրջանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը: Երեկ վաղ առավոտից պետի հանձնարարությամբ սկսել են հարցումները՝ զանգահարում են և փորձում են ճշտել մարդկանց տրամադրությունները նրա նկատմամբ: Ըստ մեր աղբյուրի, սակայն, հասարակության արձագանքները սարսափեցնող են: «Զրոյական վիճակ է»,-ասում է մեր աղբյուրը:
Ընդ որում, դրանք այն քաղաքացիների արձագանքն է, ովքեր նշում են՝ «եթե պիտի նախկինները լինեն, ապա թող սա մնա»: Վաղը 18:00-ին կավարտեն հեռախոսային հարցումները և արդյունքները կներկայացնեն ԱԱԾ պետին, վերջինս էլ՝ հրահանգը տվողին:

