Կապիտուլյացիայի փաստաթղթով գծվող Արցախի քարտեզն եմ նայում ու կամաց-կամաց սկսում հասկանալ, թե ինչու են թշնամիները թույլ տվել, որ Ստեփանակերտը մնա հայերի «վերահսկողության տակ»
Դիտել նաև
Քիչ առաջ մահացել է Հրանտ Մարգարյանի որդին
«Փոխանակ Նիկոլի դեմ գործենք, նրա դրսևորումների դեմ ենք կռիվ տալիս». Հրանտ Մելիք-Շահնազարյան
Սեպտեմբերի 2-ին ժ․18։30-ին ես կլինեմ Ազատության հրապարակում կայանալիք Միասնության հանրահավաքին. Դավիթ Շահնազարյան
Փաշինյանը հրահանգել է կալանավորել դաշնակցական Հրանտ Մարգարյանին
Արցախում պայթյունի հետևանքով զոհերի մասին մինչև հիմա մի տառ չի ասել. Հրանտ Ավետիսյան
Կապիտուլյացիայի փաստաթղթով գծվող Արցախի քարտեզն եմ նայում ու կամաց-կամաց սկսում հասկանալ, թե ինչու են թշնամիները թույլ տվել, որ Ստեփանակերտը մնա հայերի «վերահսկողության տակ»։ Դե նաև Ասկերանը, Մարտակերտն ու Մարտունին։ Շատ պարզ պատճառով։ Որ Հայաստանում ոչ ոք ու երբեք չփորձի թփրտալ, չփորձի հակառակվել թուրք-ադրբեջանական դաշինքի ծրագրերին, կամ էլ խեթ աչքով նայի Մեղրին ոտքի կոխան դարձնող թուրքերին։ Որ Երևանում միշտ հիշենք՝ Արցախում մազից կախված պատանդներ ունենք։ Հերիք է մի բան թարս անենք ու վերջ…
Դուք կարծում էիք Նիկոլ Փաշինյանը միայն Արցա՞խն է ծախում։ Ոչ, նա բոլորիս ապագան է ծախել։ Գոյության իրավունքը։ Իսկ մեր ժողովուրդը դեռ մտածում է ինչ անի՝ հին ու նոր իշխանություններից է խոսում, չգիտեմ ինչ հաշվարկներ անում։ Սարսափելի է։
Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան էջից

