«Առաջարկ Հայաստանին», Գագիկ Ծառուկյան. «Պաշտո´նը չի կարևոր, երկի´րն է կարևոր, մանդա´տը չի կարևոր, աշխատանքի արդյո՛ւնքն է կարևոր» Էջմիածնի բնակիչների ամենօրյա ճանապարհն անմարդկային վիճակում է (տեսանյութ) Մեր բոլոր արժեհամակարգերը հիմա ջարդում են. մենք`որպես սոցիում, այժմ շատ վտանգավոր փուլում ենք գտնվում. Ստեփան Դանիելյան (տեսանյութ)
10
Ի՞նչ նպատակ է հետապնդում Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան Ինչո՞ւ և ո՞վ ջրի երես դուրս բերեց Էպշտեյնի գործը, և ի՞նչ հետևանքների դա կարող է հանգեցնել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ու Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը «Մայր Հայաստանի» ակցիան Վենսի այցի կապակցությամբ (տեսանյութ, լուսանկար) «Մայր Հայաստան» շարժման հայտարարությունը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հայաստանյան այցի կապակցությամբ Ինչպես հասնել երաշխավորված խաղաղության (տեսանյութ) Պանդորայի արկղը դուք եք բացել, պատմական սխալ եք թույլ տվել. Արա Զոհրաբյանը՝ դատավորին Փոսալցման համար մսխված 4 մլրդ դրամը խառնվել է աղի հետ ու դարձել պարգևավճար ԱՄՆ փոխնախագահն է գալիս․ Երևանի մի քանի փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ «Մայր Հայաստան»-ի հանդիպումն արցախցիների հետ (տեսանյութ) Պատերազմ Արցախում
ԱՄՆ փոխնախագահը տիկնոջ հետ այցելել է Հայոց ցեղասպանության Ծիծեռնակաբերդի հուշահամալիր «Առաջարկ Հայաստանին», Գագիկ Ծառուկյան. «Պաշտո´նը չի կարևոր, երկի´րն է կարևոր, մանդա´տը չի կարևոր, աշխատանքի արդյո՛ւնքն է կարևոր» Ի՞նչ նպատակ է հետապնդում Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան Տիրադավներից Փաշինյանին հավատարիմ են մնացել բացառապես Կճոյանը եւ Արցախի թեմի առաջնորդը ԲԿ տնօրենները՝ ՔՊ թեկնածուներ Ինչո՞ւ և ո՞վ ջրի երես դուրս բերեց Էպշտեյնի գործը, և ի՞նչ հետևանքների դա կարող է հանգեցնել Փաշինյանն ու Վենսը ստորագրել են Միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության մասին համատեղ հայտարարություն ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ու Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը «Մայր Հայաստանի» ակցիան Վենսի այցի կապակցությամբ (տեսանյութ, լուսանկար) ԱՄՆ փոխնագահը Երևանում է Քրեական ոստիկանները հանցավոր խումբ են բացահայտել. կատարվել են մեծամասշտաբ խուզարկություններ, կան ձերբակալվածներ Այսօր 17:00-ից 21:00-ն չի գործի մետրոյի Մարշալ Բաղրամյան կայարանը «Մայր Հայաստան» շարժման հայտարարությունը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հայաստանյան այցի կապակցությամբ Հայաստանի կապիտուլյացիան ձմեռային օլիմպիադայում Վենսի աշխատակազմը հաստատել է Բագրատ սրբազանի նամակի ստացումը և հայտնել իր շնորհակալությունը Հնարավոր դարձրեք Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգ վերադարձը. Արցախի ԱԺ նախագահի բաց նամակը՝ ԱՄՆ փոխնախագահին ԱՄՆ-ի 20-ից ավելի ռազմատրանսպորտային ինքնաթիռներ են ժամանել Հայաստան և Ադրբեջան ԱԺ-ի մոտ մեծ թվով ոստիկաններ են բերվել. անհետ կորած զինծառայողների հարազատները պահանջում են հանրայնացնել 44-օրյայի զեկույցը Ինչպես հասնել երաշխավորված խաղաղության (տեսանյութ) Երկու օր առաջ մաhացած պայմանագրային զինծառայող Դավիթ Մանուկյանը 22 տարեկան էր․ դեպքից երկու օր առաջ տանն է եղել Հայ պատանդների ազատ արձակման պահանջով հավաքը տեղի կունենա ՀՀ նախագահի նստավայրի դիմաց Պանդորայի արկղը դուք եք բացել, պատմական սխալ եք թույլ տվել. Արա Զոհրաբյանը՝ դատավորին Փոսալցման համար մսխված 4 մլրդ դրամը խառնվել է աղի հետ ու դարձել պարգևավճար Վարդաշեն թաղամասի բնակիչները ցեխաշաղախ են իրենց տուն հասնում (տեսանյութ) Էջմիածնի բնակիչների ամենօրյա ճանապարհն անմարդկային վիճակում է (տեսանյութ) Ի՞նչ է արել Գագիկ Մելքոնյանը Վահագն Ալեքսանյանի ներքնաշորերը (տեսանյութ) Նիկոլենց «սրտի օլիգարխ» Սամվել Ալեքսանյանը (տեսանյութ) Այս տեքստը ձեզ հաստատ կհասնի, միսթր Վենս. Ռուբեն Մխիթարյան Որոշում․ փաստաթուղթ․ Արամուսում 4 անձ սպանողին կտանեն համալիր փորձաքննության Ապրիլի 1-ից ՀՀ ողջ տարածքում կենսաթոշակները և նպաստները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով

Փոխարտգործնախարարները հրաժարականի դիմումներ են ներկայացրել

Նոյեմբերի 10-ին ստորագրված Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ չարաբաստիկ հայտարարությունը և դրանով պայմանավորված՝ երկրում տիրող իրավիճակը, փաստորեն, ամենամեծ թվով հրաժարականների պատճառ է դարձել հատկապես  ՀՀ Արտաքին գործերի նախարարությունում։

Այս կառույցում   հրաժարականների շքերթը շարունակվում է։ Այսօր հաստատվեց օրերս տարածված տեղեկությունները ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի հրաժարականի մասին։ Պաշտոնապես ՀՀ կառավարությունը հայտնեց, որ վարչապետի որոշմամբ՝ Շավարշ Քոչարյանն ազատվել է ԱԳ փոխնախարարի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Շավարշ Քոչարյանին ազատել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից»:

 

Վերոնշյալ հոդվածի 1-ին մասում ասվում է՝ նախարարի տեղակալին նախարարի առաջարկությամբ պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է վարչապետը: Հարկ է նշել նաև, որ Շավարշ Քոչարյանը դեռևս անցյալ տարի, ըստ օրենքի, պետք է հեռացած  լիներ պաշտոնից կենսաթոշակային տարիքի պատճառով, սակայն  շարունակել էր պաշտոնավարել։

Հիշեցնենք նաև՝ Արցախի նախկին արտգործնախարար,  Հայաստանի ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Կարեն Միրզոյանը ևս հրաժարականի դիմում էր ներկայացրել:

Նախօրեին հրաժարական տվեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: Իսկ ավելի վաղ՝ ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական Ռուբեն Կարապետյանը, ում հրաժարականի դիմումը, ըստ էության, առաջինն էր։

168․am-ի աղբյուրների փոխանցմամբ, հրաժարականների դիմումներ են ներկայացրել նաև ՀՀ ԱԳ նախարարի տեղակալներ Ավետ Ադոնցը, Արտակ Ապիտոնյանն ու Արա Այվազյանը։

Մեր հավաստի տեղեկությունների համաձայն, դիմումները գրված են, սակայն դեռ հայտնի չէ՝ հասե՞լ են դրանք  արդյոք ՀՀ կառավարություն՝ հաստատման, թե՞ ոչ։

168․am-ը փորձեց այս տեղեկատվության շուրջ մանրամասներ պարզել  ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի հետ, ով ասաց, որ բոլոր փոխնախարարներն այս պահի դրությամբ աշխատավայրում են։ «Եթե  լինի նրանց աշխատանքից ազատելու որևէ բան, ապա կլինի համապատասխան հրաման։ Եթե չկա, ես որևէ այլ բան չեմ մեկնաբանում»,- ասաց նա։

Մեր կողմից հավելենք, որ ՀՀ ԱԳՆ խոսնակը չհերքեց մեր տեղեկությունը, այլ ասաց, որ պետք է սպասել հրամանի։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>