Ռուսաստանում հրաժեշտ են տալիս լեգենդար դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանին. Տեսանյութ
Ռուսաստանը հրաժեշտ է տալիս լեգենդար դերասան և ռեժիսոր Արմեն Բորիսի Ջիգարխանյանին: Նա կյանքից հեռացել է շաբաթ երեկոյան, 86 տարեկան հասակում:
Հրաժեշտի արարողությունը տեղի է ունենում Մոսկվայի դրամատիկական թատրոնում, որը ստեղծել և ղեկավարել է Արմեն Ջիգարխանյանը: Նրա նախկին գործընկերները, ընկերներն ու երկրպագուները եկել են հարգանքի տուրք մատուցելու մեծ արտիստի հիշատակին:
Ներկաների թվում են Մարկ Ռուդինշտեյնը, Բեդրոս Կիրկորովը, ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը և այլք:
Նրան կհուղարկավորեն Վագանկովսկու գերեզմանատանը։