Ռուսաստանը բոլոր ջանքերը կգործադրի՝ թույլ չտալու Ղարաբաղի վերաբերյալ հայտարարության վերանայումը․ Լավրով. Տեսանյութ
Դիտել նաև
Հայաստանում քաղաքական հայացքների արտահայտման համար մարդկանց ձերբակալելը լուրջ տարակուսանք և մտահոգություն է առաջացնում. Լավրով
«Հայ եկեղեցին չպետք է ենթարկվի անհիմն հարձակումների»․ Լավրով
Սերգեյ Լավրովն անվերապահ հարգանքի է արժանացել ամբողջ աշխարհում․ Պուտին
Ի՞նչ նպատակ էր հետապնդում Լավրովի այցը Հայաստան
Ցեղասպանության հուշահամալիր այցը հանվել է օրակարգից
«Մենք հիմա որևէ փորձ չենք տեսնում վերաշարադրելու, վերանայելու այն հայտարարությունը, որը արվել է։ Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի նման փորձեր չկատարվեն, դրանք հաջողությամբ չպսակվեն», այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները նոյեմբերի 10-ին համատեղ հայտարարություն էին ընդունել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու մասին: Ռուս խաղաղապահներն ուղարկվել են ղարաբաղյան հակամարտության գոտի։ Համաձայն փաստաթղթի՝ Աղդամի շրջանը Ադրբեջանին է վերադարձվում մինչև նոյեմբերի 20-ը։ Մինչև նոյեմբերի 15-ը Հայաստանը Ադրբեջանին պետք է վերադարձներ Քելբաջարի շրջանը, իսկ մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը։
Zham.am

