Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով Մեծ հավաք՝ ԱՄՆ-ում. հայերի մաղթանքն է, որ Գագիկ Ծառուկյանն օր առաջ լինի ազատության մեջ Լարված իրավիճակ՝ Բյուրեղավանում. քաղաքապետարանի մոտ բնակիչներ են հավաքվել
18
Գործ «կարելու» Ն․Փ․–ական «արվեստը». Անդրանիկ Թևանյան Գագիկ Ծառուկյանի կալանքի դեմ բողոքը մուտքագրվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան. Փաստաբան Ազատություն քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանին, ազատություն բոլոր քաղբանտարկյալներին Զորակցության խոսքեր ու աղոթք՝ Մոսկվայի եկեղեցում. հայ համայնքը Ծառուկյանի հետ է. «Կենտրոն» ՀԸ անդրադարձը Նոր էսկալացիայի պատասխանատվությունը բարդելու են ընդդիմության վրա. Մանուկ Սուքիասյան Հայաստանը` լուրջ վտանգի առջև. հաստատվում է կոշտ բռնապետություն (տեսանյութ) «Ես չեմ արել ոչինչ ընդդեմ իմ հայրենիքի ու իմ պետության՝ անկախ այն ցնորամիտ ենթադրություններից, որոնք կան իմ շինծու մեղադրանքում». Արեգնազ Մանուկյան Ցանկացած միջամտություն, որը բացասաբար է անդրադառնում բիզնեսնի, աշխատակիցների իրավունքի, գնորդ-մատակարար շղթաների վրա, պահանջում է առավելագույն զգուշավորություն. Հայտարարություն Օլիմպավանի դռները իրավապահները փակ են պահում. մարզասերների ակցիան` ուղիղ Արցախի «Տատիկ-պապիկը» պատկերող նկարը հեռացվել է մրցույթի տաղավարից․ տնօրենի ԺՊ-ն այն որակել է «հակապետական քայլ»․ ահազանգ Պատերազմ Արցախում
Թեղուտի հանքավայրը հանձնվել է ամերիկյան ընկերությանը Գործ «կարելու» Ն․Փ․–ական «արվեստը». Անդրանիկ Թևանյան Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով Մեծ հավաք՝ ԱՄՆ-ում. հայերի մաղթանքն է, որ Գագիկ Ծառուկյանն օր առաջ լինի ազատության մեջ Գագիկ Ծառուկյանի կալանքի դեմ բողոքը մուտքագրվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան. Փաստաբան Դատախազը միջնորդեց 3 ամսով երկարաձգել քաղբանտարկյալ Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքը Հունիսի 6-ին Ստեփանավանում տեղացած կարկուտը վնասել է 1090 մեքենա Ամեն օր գալիս ենք հույսով, որ մեր աշխատատեղը բացվի. «Մուլտի սթոունի» աշխատակիցներն ակցիա են անում Մահացել է Քիմ Քարդաշյանի տատիկը. Քարդաշյանի և մոր հուզիչ գրառումները Հաջորդը Գազպրոմն են խլելու. Դավիթ Կարապետյան Ազատություն քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանին, ազատություն բոլոր քաղբանտարկյալներին «Ես չեմ կարող աշխատել մի տեղ, որտեղ երեխայի աշխատանքը պատից հանում են, հակապետական են որակում». «Առավոտ» Լարված իրավիճակ՝ Բյուրեղավանում. քաղաքապետարանի մոտ բնակիչներ են հավաքվել Բյուրեղավանում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել, քաղաքացիները հոսպիտալացվել են, վարակի աղբյուրը դեռ պարզված չի Զորակցության խոսքեր ու աղոթք՝ Մոսկվայի եկեղեցում. հայ համայնքը Ծառուկյանի հետ է. «Կենտրոն» ՀԸ անդրադարձը Միքայել Սրբազանն այցելել է Բագրատ Սրբազանին Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով Եվրոպական կառույցների լռության ներքո ՀՀ-ում քաղբանտարկյալների թիվն աճում է. Աբրահամյան Նոր էսկալացիայի պատասխանատվությունը բարդելու են ընդդիմության վրա. Մանուկ Սուքիասյան Չինաստանն առաջին անգամ մեկ ամսում ավելի քան 1 միլիոն ավտոմեքենա է արտահանել․ The Guardian Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը հրամանատարաշտաբային զորավարժություններ կանցկացնեն Իրանում թիրախավորվել է Բենդեր-Խամիր-Բենդեր-Աբբաս մայրուղու գլխավոր կամուրջը Հիբրիդային Հայաստան․ բիզնեսի պետականացում, պետության ապազգայնացում Կառավարությունը 5 միլիարդի պարգևավճարներ կբաժանի Հայաստանը` լուրջ վտանգի առջև. հաստատվում է կոշտ բռնապետություն (տեսանյութ) Շնորհակալ եմ բոլոր կանանցից` մայրերից, 300-ից ավել քաղաքացիական գիտակցություն ունեցող մարդկանցից, ովքեր իրենց համերաշխությունն են հայտնել Արեգնազ Մանուկյանին Առյուծը քաղաքական խաղերի զոհ դարձավ, իսկ գազանանոցի մուտքավճարը թանկացել է Միջազգային ատյաններում բոլորի համար չէ՛, որ միևնույն է. Ձյունիկ Աղաջանյան Հայաստանը պետք է օպերատիվ արձագանքի տարածաշրջանի իրադարձություններին. Գրիգոր Բալասանյան Երևանյան երթևեկությունը դարձել է ամենօրյա ժամանակի, նյարդերի և արտադրողականության կորուստ

Շուշին բավականին երկար էին պահում, բայց ինչ-որ պահի ահաբեկիչների և թուրք-ադրբեջանական ուժերի դեմ դադարեցին պայքարել. Սեմյոն Պեգովը՝ Հադրութից Շուշի տանող ճանապարհի վերահսկողության մասին. Տեսանյութ

Ռուսական WarGonzo նախագծի հեղինակ, զինթղթակից Սեմյոն Պեգովը, որն արցախյան պատերազմի գրեթե ողջ ընթացքում իրավիճակը լուսաբանել է առաջնագծից, հյուրընկալվել է Սեմյոն Բաղդասարովի՝ Соловьёв LIVE յութուբյան ալիքով հեռարձակվող հաղորդմանը:

Ռուս լրագրողը ներկայացրել է, թե ինչպես են Արցախի պաշտպանության բանակի զինվորները պայքարել թուրք-ադրբեջանական ուժերի դեմ Հադրութում, Շուշիում և ինչպես են խոչընդոտել նրանց տեղաշարժը Հադրութից Շուշի տանող «Դժոխքի ձորով»:

«Որպես իրավիճակը ներսից տեսած մարդ կարող եմ ասել՝ վստահ եմ, որ հնարավոր էր շարունակել պայքարը Շուշիի համար: Անգամ հայտնի հայտարարության հրապարակումից հետո Շուշիում շարունակում էին մնալ Արցախի ՊԲ-ի որոշակի ստորաբաժանումներ, որոնք և՛ մարտեր էին վարում, և՛ պատրաստ էին պաշտպանել քաղաքը այն խմբավորումներից, որոնք այնտեղ հայտնվել էին «Դժոխքի ձորով»»,-նշել 

Պեգովը:

Լրագրողը հավելել է, որ «Դժոխքի ձորի» հետ կապված մտահղացումն աշխատում էր, և հայկական ուժերը կարողանում էին վերահսկել այդ ճանապարհով առաջ շարժվել փորձող ադրբեջանական ուժերի տեղաշարժը:

«Շուշին իսկապես բավականին երկար էին պահում: Երբ Ադրբեջանը 40 կմ ձգվող նեղ կիրճով իր ստորաբաժանումներն էր փորձում առաջ տանել, հրետանին աշխատում էր նրանց ուղղությամբ, հետախուզությունը ևս վերահսկողության տակ էր պահում այդ գործընթացը: Չգիտես ինչու ինչ-որ պահի, կա՛մ հրաման էր տրվել, կա՛մ տեսադաշտից բաց էին թողել իրավիճակը, գուցե երբ քաղաք կարողացել էին մտնել որոշ խմբեր, սակայն ինչ-որ պահի ահաբեկիչների և թուրք-ադրբեջանական ուժերի դեմ դադարեցին պայքարել: Ինձ համար դա մեծ հարց է, և բարդ է ասել, թե ում մեղավորությամբ է դա տեղի ունեցել»,-մեկնաբանել է լրագրողը:

Վերջինս տեղեկացրել է, որ ադրբեջանցիներին հաջողվել էր դիրք զբաղեցնել քաղաքի մուտքի մոտ, ինչի արդյունքում նրանք կրակ էին բացում քաղաք մտնել փորձող ցանկացած տրանսպորտային միջոցի ուղղությամբ:

«Հնարավո՞ր էր արդյոք մաքրել այդ բոլոր դիպուկահարներին, այո՛ հնարավոր էր, և աշխատանք տարվում էր, այլ հարց է, թե ինչու այդ աշխատանքը կասեցվեց ամենապատասխանատու պահին: Այն պահին ադրբեջանական ուժերի մեծ կուտակումներ Շուշիում չեն եղել»,-հավելել է Պեգովը:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։ Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների մի մասին արդեն տեղակայվել է Արցախում։

Աղբյուրը՝ tert.am

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>