Երևանում կանցկացվի Զինաիդա Սիմոնյանի անվան հրաձգության ամենամյա հուշամրցաշարը
Ապրիլի 14-16-ը Երևանում կանցկացվի Զինաիդա Սիմոնյանի անվան հրաձգության ամենամյա հուշամրցաշարը, որին կմասնակցեն Յուրի և Զինաիդա Սիմոնյանների անվան հրաձգության մարզադպրոցի, Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի, Հրաձգության հանրապետական մարզադպրոցի, Գյումրու քաղաքապետարանի հրաձգության մարզադպրոցի, Բանակի կենտրոնական մարզական ակումբի և Վանաձոր քաղաքի թիմերը:
Մարզիկները կմրցեն գնդակային հրաձգության օդամղիչ բոլոր` հրացան, ատրճանակ և վազող թիրախ (նորմալ և խառը վազք) վարժություններից: Խաղարկվելու է ընդհանուր թվով 24 մեդալ: Հաղթողները կարժանանան նաև դրամական պարգևների և դիպլոմների:
Զինաիդա Սիմոնյանի անվան հուշամրցաշարն ամենամյա է և անցկացվում է արդեն 6-րդ անգամ: Մրցմանը մասնակցում են հանրապետության լավագույն մարզիկները, այդ թվում նաև՝ վետերանները: