Հարձակման է ենթարկվել «Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր–Նակալյանը. սառը զենքով հարվածել են դեմքին
Դիտել նաև
Ռուսաստանը չի ցանկանում 2-րդ ճակատ բացել, և դրանից օգտվում են և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում. Զատուլին
Կոնստանտին Զատուլինը Նիկոլ Փաշինյանին դավաճան է անվանել
Կրիվոպուսկովի՝ Հայաստան մուտքի արգելքը ոչ սխամլունք է, ոչ էլ` պատահականություն. Զատուլին․ News.ru
Վիկտոր Կրիվոպուսկովին թույլ չեն տվել մտնել Հայաստան. Սպուտնիկ Արմենիա
Արևմուտքն աչք կփակի Ղարաբաղից հայերի արտաքսման վրա, եթե Ադրբեջանը առճակատման մեջ մտնի Իրանի հետ. Զատուլին
Հարձակման է ենթարկվել Ադեկվադ միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը։
Երկու անհայտ անձ փողոցում հրահրել են վիճաբանություն Արցախյան պատերազմի վերաբերյալ թեմաներով՝ պաշտպանելով Ն.Փաշինյանի մոտեցումները, այնուհետև սառը զենքով հարվածել են Կոստանտինի դեմքին՝ հասցնելով վնասվածք շրթունքի շրջանում, ինչպես նաև վնասվածքներ են հասցրել ոտքի շրջանում։
Այս հարձակման համար ողջ պատասխանատվությունն անձամբ Ն.Փաշինյանի վրա է՝ որպես քաղաքացիական բախումների գերագույն գլխավոր դրդիչ։
Սա շատ վատ տեղ է տանելու։
Ռուբեն Մելիքյանի ֆեյսբպւքյան էջից
***
Կոնստանտին Տեր-Նակալյանին անհայտ անձինք դանակահարել են: Կյանքին վտանգ չի սպառնում։
***
Անհայտ անձինք հարձակում են գործել Կոստանտին Տեր-նակալյանի վրա և դանակահարել են նրան:
Ասենք ինչ ասես... Երկրում տոտալ ատելություն կա, որը ամբողջությամբ գեներացնում է Նիկոլ Փաշինյանը:
Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան էջից
***
Հարձակման է ենթարկվել «Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր–Նակալյանը, այս մասին տեղեկացնում է Mediaport տելեգրամյան ալիքը։
Մանրամասները՝ քիչ ավելի ուշ։
Zham.am

