Սա մեր մարզական կյանքի շարունակվող հաղթանակների շղթան է. Գագիկ Ծառուկյան Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել մասնակցել Ջահերով երթին Թանկացրած, բայց չբարեփոխված տրանսպորտ (տեսանյութ)
23
Ըստ թուրքական Aydinlik Gazetes պարբերականի՝ Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի 8-րդ տարվա օրը հայտարարություն է տարածել Եկատերինբուրգի հայ համայնքի հետ քննարկվեցին Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները․ ցուցադրվեց «Կեղծ խաղաղության գինը» ֆիլմը (տեսանյութ) Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին Պատերազմ Արցախում
Ըստ թուրքական Aydinlik Gazetes պարբերականի՝ Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով Փաշինյանի սրտիկը արյունոտ ձեռքերով է, իսկ մեջը՝ դատարկ. Լևոն Զուրաբյան Սա մեր մարզական կյանքի շարունակվող հաղթանակների շղթան է. Գագիկ Ծառուկյան Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել մասնակցել Ջահերով երթին Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի 8-րդ տարվա օրը հայտարարություն է տարածել MediaNews-ի «հանրային կարծիքը», կեղծ դեմքերն ու Տարոն Չախոյանի հետ հնարավոր կապը. «Սիվիլնեթ» Ամեն օր նման մի առիթ տալիս է Նախ՝ չկատարածի կամ հակառակը կատարածի հաշիվն է պետք տալ. «Փաստ» Թանկացրած, բայց չբարեփոխված տրանսպորտ (տեսանյութ) Սա՛ է սրանց կառավարման արդյունքը (տեսանյութ) Եկատերինբուրգի հայ համայնքի հետ քննարկվեցին Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները․ ցուցադրվեց «Կեղծ խաղաղության գինը» ֆիլմը (տեսանյութ) Փաշինյանի եւ 18-ամյա Դավիթ Մինասյանի միջադեպից հետո Կենտրոնի քննչականում կրքերը չեն հանդարտվում Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ավտոմեքենան ձորն է ընկել․ կա տուժած Եկեղեցու դեմ նոր հարված են պատրաստում Եկեղեցու, Ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի մոտիվացիան Թուրքիայինը և Ադրբեջանինն է, իսկ Փաշինյանը նրանց կամակատարն է. Նահապետյան Թշնամին քանդելով հայկական սրբավայրը` Հայոց եկեղեցին Ստեփանակերտում, մեզ հստակ ուղերձ է տալիս․ Պողոսյան Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Չհասկանալո՞վ, թե՞ հասկանալով. երկու տարբերակներն էլ վատն են Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կբերվի Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը Հայերի մոտ պատմական հիշողության սիմվոլը եկեղեցին է. սոցիոլոգ (տեսանյութ) Մայիսի 28-ի զորահանդեսը Ադրբեջանին յուրահատուկ հաշվետվություն է լինելու. Սեյրան Օհանյան «Շուտով նիկոլենք կպարտադրեն հրաժարվել Ցեղասպանության հիշատակումից»․ Մհեր Մկրտչյան Փաշինյանի շարասյան մասնակցությամբ վթարի զnh դարձած Սոնա Մնացականյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունն ավարտվել է Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Հազարավոր դոլարներ պետբյուջեից Սուքիասյանների ընկերությանը՝ պաշտոնյաներին բիզնես ջեթով տեղափոխելու համար․ «Հետք» FIP-ը կոպիտ սխալ է թույլ տվել, Ծառուկյանը ճիշտ է ասել. դոկտոր պրոֆեսորը բացատրում է հաշվարկի ձևը (տեսանյութ)

ՄԻՊ-ը նրա համար չէ, որ պաշտպանի շենքերն ու շինությունները, դրա համար կան պետական մարմիններ․ Արման Թաթոյան

Հայաստանում չափազանց պատասխանատու օրեր են, լարված իրավիճակ է։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդաշարի ընթացքում ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Որպես ՄԻՊ ես խիստ կարեւորում եմ կանխելը, վերացնելն այն վիրավորանքները, որոնք այսօր սոցիալական ցանցերում կան։ Ցավոք, ինչպես ցույց են տալիս մեր դիտարկումները մի քանի օր առաջ ֆեյքային հարձակումներով, ատելություն տարածելով, բռնության կոչերով կազմակերպված օգտահաշիվների խմբեր են գործում, որոնք կոնկրետ նպատակներ ունեն։ Սա խիստ դատապարտելի է»,-նշեց Արման Թաթոյանը՝ կոչ անելով քաղաքացիներին չներգրավվել նման «քննարկումներում»։

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր խորհրդարանում արված հայտարարությանը, թե նոյեմբերի 10-ի գիշերը Ազգային ժողով եւ Կառավարություն մտնելու դեպքերին, երբ ջարդուփշուր էին արել ամեն ինչ, Մարդու իրավունքերի պաշտխանը չի անդրադարձել, եւ միայն դատապարտել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի վրա հարձակումը, Արման Թաթոյանն ասաց.

«Այդ ցավալի իրադարձությունները երբ տեղի ունեցան, անմիջապես, երբ սկսվեցին հավաքվել հրապարակում մարդիկ, մենք միանգամից գտնվել ենք աշխատավայրում, այդ ժամանակ ես եւ մեր աշխատակազմը կապի մեջ ենք եղել իրավապահ մարմինների հետ: Երբ դեռ իրադարձությունները չէին ավարտվել, ես հայտարարությամբ դատապարտել եմ բռնությունը, պարոն Միրզոյանի նկատմամբ այդ անթույլատրելի բռնության կիրառումը, տեղեկացել եմ նաեւ պարոն Միրզոյանի առողջական վիճակով, դատապարտել եմ նաեւ լրագրողների նկատմամբ իրականացված հարձակումը, նաեւ գույքի, տեխնիկայի հետ կապված, այդ գրառմամբ նաեւ անդրադարձել եմ ընդհանուր առմամբ բացառելու բռնության դեպքերին: Ինչ վերաբերում է շենքերին, շինություններին, ապա Մարդու իրավունքների պաշտպանը նրա համար չի, որ պաշտպանի շենքերն ու շինությունները, դրա համար կան համապատասխան պետական մարմիններ, ՄԻՊ-ը նրա համար չի, որ պաշտպանի պետական մարմիններին»:

ՄԻՊ-ը նկատեց, թե հարցեր են բարձրաձայնում, թե ինչո՞ւ ինքը մասնավոր օգտատերերին, ոչ պաշտոնատար անձանց կամ պարզապես քաղաքացիներին չի քննադատում։

«Եթե ես քննադատեմ կոնկրետ քաղաքացիներին, որակումներ տամ, հանցագործության հատկանիշներ վերհանեմ եւ այլն ու իրավապահ մարմինները ձերբակալեն այդ մարդկանց, բա եթե էդ մարդն ինձ դիմի, ես ինչպե՞ս եմ իրականացնելու էդ մարդու իրավունքների պաշտպանությունը»,-ասաց նա։

Արման Թաթոյանն ընդգծում է, որ Սահմանադրությամբ նախատեսված է, որ ՄԻՊ-ը պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից է պաշտպանում քաղաքացուն, եւ ինքը նրա համար չէ, որ պաշտպանի պետական մարմիններին:

ՄԻՊ-ի դիտարկմամբ՝ այն փաստարկները, թե իրավապահ մարմինների բավարար աշխատողներ չեն եղել, որպեսզի կանխեն ԱԺ-ում եւ Կառավարությունում տեղի ունեցածը, անընդունելի փաստարկ է, որովհետեւ պետությունը պարտավոր է կանխատեսել հնարավոր զարգացումները եւ եւ ապահովել իրավապահ մարմինների ներկայությունը։

Արման Թաթոյանն անդրադարձավ նաեւ մի քանի օր առաջ ձերբակալված տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, որը տեղի էր ունեցել գիշերը։

«Պետք է ասեմ, որ Ազգային անվտանգության ծառայությունում բարձր մակարդակի ինձ հետ աշխատանքի սկզբունքներ դրեւսորվեցին, համագործակցության բարձր որակ, սկսած ղեկավարությունից մինչեւ քննչական դեպարտամենտի ղեկավար ու քննիչները։ Անգամ հարցաքննություներն ընդհատվում էին, եւ ես առանձնազրույց էի ունենում։ Բայց այստեղ հարց է հնչում, թե ինչո՞ւ եմ գնացել գիշերով եւ հանդիպել այդ մարդկանց: Բա էսպես պատասխանատու օրերում ենք գտնվում, Մարդու իրավունքների պաշտպանը պիտի անմիջականորեն տիրապետի եւ հասկանա իրավիճակը: Ես շատ ճիշտ եմ արել, կներեք, բա 2018 թվականին ես այդ ո՞ւմ էի գնում գիշերներն այցելում»,-նշեց նա։

Ֆեյսբուքյան որոշ օգտատերեր նշել էին, թե Մարդու իրավունքների պաշտպանը նախկին իշխանությունների համար է աշխատում: Ըստ Արման Թաթոյանի՝ դա կարծրատիպ եւ խարան է, որ 2016 թվականին, երբ ինքն ընտրվում էր, չգիտի` ինչու նման լուրեր հայտնվեցին, մինչդեռ ինքը վստահեցնում է, որ որեւէ անգամ որեւէ կուսակցության անդամ չեմ եղել:

«Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը ստացել է ամենաբարձր միջազգային ճանաչումը, եւ այդ կապիտալը մենք այս պատերազմական օրերին էինք օգտագործում հենց 16 ու 17 թվականների աշխատանքի համար։ Բացեք, նայեք իմ զեկույցները, տեսեք՝ ինչ դաժան քննադատություններ կան, մարդիկ են կալանավորվել, ձերբակալվել իմ հայտարարությունների հիման վրա, բայց ես նաեւ աշխատել եմ շատ բարդ պայմաններում՝ 2016, 2017, 2018թթ․-ին եւ մինչը հիմա։ Նախկինում էլ բարդ պայմաններ էին, բայց ես սովոր չեմ հայտարարեմ, թե ինձ ճնշում են։ Ես, օրինակ, ամեն օր սպառնալիքներ եմ ստանում, բայց ես չեմ ասում: Մարդկային մոտեցման հարց է, ես չեմ կարող ամեն օր հայտարարել` ինձ սպառնում են, ծեծում են ու գնամ մարդու իրավունք պաշտպանեմ, բա ես ո՞նց պիտի մարդու իրավունքները պաշտպանեմ, եթե ինքս ամեն օր ընկնում եմ այդ դժգոհությունների մեջ»,-ասաց Արման Թաթոյանը` հավելելով, որ խոսքը եւ՛ ֆեյքերի կողմից , եւ՛ իրական օգտատերի կողմից սպառնալիքների մասին է։

Աղբյուրը՝ news.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>