Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ։ Քննարկվել է նաեւ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրադրությունը, հաշվի առնելով, որ Ֆրանսիան հանդիսանում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր։ Պուտինը տեղեկացրել է ռուսական կողմի կողմից ձեռնարկված այն քայլերի մասին, որոնք թույլ են տվել դադարեցնել արյունահեղությունը եւ խուսափել նոր զոհերից, ինչպես նաեւ նա ներկայացրել է խաղաղապահների տեղակայումը առաջնագծում եւ Լաչինի միջանցքում։ Նշվել է, որ հայտնի եռակողմ հայտարարությունից հետո իրադրությունը հիմնականում կայունացել է։ Երկու նախագահները շեշտել են, որ պետք է լուծել անհետաձգելի հումանիտար հարցերը, ներառյալ նաեւ փախստականների վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, բնակչության բնականոն կենսագործունեության համար պայմաններ ստեղծվել, վերականգնել ենթակառուցվածքներ, պահպանել քրիստոնեական վանքերն ու եկեղեցիները։ Այս առնչությամբ, Ռուսաստանը տեղեկացրել է, որ Հումանիտար արձագանքման կենտրոն է ստեղծել տեղում։

Zham.am