Ալեքսիս Օհանյանը «Խոստումը» ֆիլմի պրեմիերային է եկել 95-ամյա պապիկի հետ (տեսանյութ)
Դիտել նաև
Նարեկ Օհանյանը բռնության չի ենթարկվել. փաստաբան
Իշխող խմբակն իմ բացակայությունն օգտագործեց քաղաքական շոուի համար. Սեյրան Օհանյան
Իշխող խմբակն իմ բացակայությունն օգտագործեց քաղաքական շոուի համար. Սեյրան Օհանյան
«Հայաստան»-ը կապահովի պակասող 28 ստորագրությունն իմպիչմենտի գործընթացի համար. խմբակցության ղեկավար
Ամեն ինչ պետք է արվի, որպեսզի Ադրբեջանը իր պատիժը ստանա․ Սեյրան Օհանյան. Տեսանյութ
Հայտնի հայազգի գործարար, ամերիկյան «Reddit» կայքի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը Լոս Անջելեսում Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմի պրեմիերային եկել էր իր 95-ամյա պապիկի՝ Ջոն Օհանյանի հետ:
Ֆիլմի պրեմիերայից տեսանյութը նա հրապարակել է «Ֆեյսբուքի» իր էջում:
«Հպարտանում եմ, որ «Խոստումը» ֆիմի պրեմիերային եկել եմ իմ հերոսներից մեկի՝ 95-ամյա պապիս՝ Ջոն Օհանյանի հետ: Թող աշխարհի բոլոր հայերը շարունակեն բարգավաճել: Նրանք չկարողացան ոչնչացնել մեզ և երբեք չեն կարող ստիպել մեզ լռել», - գրել է Ալեքսիս Օհանյանը:
Նա նաև շնորհակալություն է հայտնել ֆիլմի համար միլիարդատեր Քըրք Քըրքորյանին, որը նախաձեռնել էր ֆիլմի ստեղծումը մահից մի քանի տարի առաջ:
Zham.am

