ԼՀԿ-ն Նիկոլ Փաշինյանի հետ չի հանդիպի. նպատակահարմար չէ․ Գևորգ Գորգիսյան
Դիտել նաև
Ռուսաստանում «բացատրական աշխատանք» են տանում ռուսաստանաբնակ բիզնեսմենների հետ
«Որ 283 հոգանոց ցուցակ ես հրապարակել, քանի՞սն է պատգամավոր դառնալու»․ Ոսկան Սարգսյան
«Սպասիր, Մոսկվա թռնեմ, գամ, նոր կխոսամ». Փաշինյանը «բողոքի նոտա է» է հղել ՔԿ ղեկավարին
Սուրբ Աննա եկեղեցում միջադեպի մասով Փաշինյանը «մեգա պլան է» մշակել
Նիկոլ Փաշինյանը խոստովանում է, որ ինքն Ադրբեջանի թեկնածուն է․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ չի հանդիպելու։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը։
«Դրա նպատակահարմարությունը չենք տեսնում, որովհետեւ մեր ճանապարհային քարտեզն էլ հրապարակելիս առաջին կետով նշել ենք, որ ցանկացած լուծում Հայաստանն ասյ վիճակից դուրս բերելու համար պիտի սկսի վարչապետի հրաժարականով, իսկ նա այսօրվա ասուլիսում հայտարարեց, որ իր օրակարգում հրաժարականի հարց չկա, հետեւաբար որեւէ այլ հարց մենք նրան տալու չունենք»,- ընդգծեց Գեւորգ Գորգիսյանը։
Ավելի վաղ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրել էր, որ այսօր Նիկոլ Փաշինյանն առաջարկել է ԱԺ-ում հանդիպում խորհրդարանական քաղաքական ուժերի հետ, սակայն ԲՀԿ-ն մերժել է այդ առաջարկը։

