Վահրամ Բաղդասարյանն ազատ արձակվեց. փաստաբան
Դիտել նաև
Նորից եմ հարցնում 30-ն անց սպային՝ իսկապես ոչ մի բան չեն ասե՞լ, ոչ մի առաջարկ չի՞ եղել
Ադրբեջանը էսօր Արցախում իր գրեթե բոլոր զինատեսակներն օգտագործել է. Բաղդասարյան
Հայաստանի պաշտոնյաները դադարել են պատասխանել անգամ արցախցի իրենց գործընկերների հեռախոսազանգերին
«Գիտե՞ք՝ քննիչն ինչ է պատասխանել անհետ կորածի քրոջը». Էդիկ Բաղդասարյան
«Մեր սահմաններն ինչո՞ւ են այդքան անպաշտպան». Էդիկ Բաղդասարյան
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ նոյեմբերի 16-ին, ՀՀԿ նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի ձերբակալումը ճանաչեց ոչ իրավաչափ, կալանավորելու միջնորդությունն էլ մերժեց։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վահրամ Բաղդասարյանի փաստաբան Վահրամ Գասպարյանը։
Նշենք, որ Բաղդասարյանի ձերբակալման իրավաչափության հարցը եւ կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը քննվում էր միասին։
Վահրամ Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 35-300-րդ հոդվածի 1-ին մասի (իշխանության յուրացման) եւ 35-305-րդ հոդվածի (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման) եւ 235-րդ հոդվածի (ապօրինի զենք զինամթերք պահելու) հատկանիշներով։