Շատերի աչքերը բացվեցին և հասկացան, թե ով էր 2008թ․ մարտի 1-ի սադրիչն ու 10 զոհերի համար հիմնական պատասխանատուն
Դիտել նաև
«Հենց հիմա շատ կարևոր է լինել Գյումրու հոգևորականների կողքին». Հովհաննես Իշխանյան
ԱՄՆ-ն այլևս չի կարող աշխարհում ժողովրդավարության ոստիկանը լինել․ Հովհաննես Իշխանյան
Իրական Հայաստան կրկին լինելու է, և դա ձեզնից ազատագրված Հայաստանն է. Հովհաննես Իշխանյան
«ՔՊ-ն ակնարկում է, որ չի ենթարկվելու»․ Հովհաննես Իշխանյան
Դավիթ Իշխանյանը հերքել է ադրբեջանցիների ներկայացրած տեսագրության իսկությունը
ՀՈՒՍԱՀԱՏ ՋՂԱՁԳՈՒՄՆԵՐ
Կարծես, բոլորին զայրացել է պարտված վարչապետի գրառումը։ Իհարկե, ողջունելի է, որ նույնիսկ նրա աջակիցներից շատերը, հուսով եմ, որ անկեղծ վրդովված են։ Բայց, կարծես ոմանց թվում է, որ վարչապետն, իսկապես դիմում է առաջնագծի զինվորներին։ Հարգելիներս, պա՞րզ չի, որ առաջնագծի զինվորները կա՛մ բացահայտ զայրացած են իրենց պարտության մատնած վարչապետի դեմ, ինչպես Աշոտ Մինասյանը, կա՛մ ատամները սեղմած լռում են։ Իր հերթական ստով ու կեղծիքով, «առաջնագծի զինվորներ» ասելով՝ վարչապետը նկատի ունի իր կողմից զինած ավազակախմբերը, ինչպես «Հեղափոխության պահապաններն» էին խաղաղ ժամանակ։
Արդեն պարզ է, վարչապետի ժամերը հաշված են։
Հ․Գ․ Կարծում եմ, որ շատերի աչքերը բացվեցին և հասկացան, թե ով էր 2008թ․ մարտի 1-ի սադրիչն ու 10 զոհերի համար հիմնական պատասխանատուն։
Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

