Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Քաղաքական դատավարությունները Հայաստանում համատարած են. Ստեփան Դանիելյան Մեղադրանք... առանց ապացույցների. փաստաբանը՝ Թևանյանի «գործի» մասին Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Պատերազմ Արցախում
Թևանյանի շինծու «գործը» լակմուսի թուղթ է. Դերենիկ Մալխասյան ՓՈԽԵԼ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ, ՈՉ ԹԵ ՍԱՀՄԱՆԱԴՐՈւԹՅՈւՆԸ Թևանյանի «գործը» փուչիկ է. բաց դատ արե՛ք. Մանուկ Սուքիասյան 31-ամյա տղամարդը մուտք է գործել եկեղեցու տարածք, կոտրել գույքը․ նա ձերբակալվել է Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Քաղաքական դատավարությունները Հայաստանում համատարած են. Ստեփան Դանիելյան Աբու Դաբիում բանակցությունները նվիրված են կարևոր սկզբունքների համաձայնեցմանը. ՌԴ ԱԳՆ 2020 թ. նոյեմբերի 9-ին էլ էին ասում, որ այդ փաստաթղթով ամեն ինչ վերջանում է, նոր զիջումներ չեն լինելու. Քրիստինե Վարդանյան Մեղադրանք... առանց ապացույցների. փաստաբանը՝ Թևանյանի «գործի» մասին Սոնա Աղեկյան. «Պահանջում ենք, որ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն ընթանա դռնբաց…» Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան

Գլենդելում պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. Տեսանյութ

ՀՅԴ Ամերիկայի կառույցի երիտասարդական թևի նախաձեռնությամբ Գլենդելի հայությունը նոյեմբերի 14-ի երեկոյան բողոքի հանրահավաք անցկացրեց: Հավաքի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախի պատերազմում զոհված հայ հերոս զինվորների հիշատակը:

ՀՅԴ Ամերիկայի կառույցի ներկայացուցիչը հայտարարեց.

«Արցախյան պատերազմից 44 օր հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց պարտվողական եռակողմ մի համաձայնագիր, որի արդյունքում հող ստեղծվեց Արցախի Հանրապետության տարածքների մեծամասնության զիջումի և կորստի համար: Մենք դատապարտում ենք Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի կառավարությունների միջև ստորագրված համաձայնագիրը և պահանջում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Ուզում եմ հիշել Գարեգին Նժդեհի՝ մի առիթով ասված խոսքը.

«Ժողովրդից է ամեն հաղթանակ, անկարող ղեկավարից՝ ամեն պարտություն»: Սեպտեմբերի 27-ից սկսած՝ 44 օր մեր ժողովուրդն Արցախում թիրախ դարձավ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հրահրված պատերազմի արդյունքում:

Թշնամու նպատակն էր՝ Արցախի հարցը լուծել՝ բնաջնջելով և տեղահանելով Արցախի բնակչությանը: Այն իր նպատակին հասնելու համար որևէ արգելքի դեմ կանգ չառավ՝ օգտագործելով ԱԹՍ-ներ, արգելված հրթիռներ, ֆոսֆորային և կասետային ռումբեր, Սիրիայից բերված ահաբեկիչ վարձկաններ՝ ունենալով մեկ նպատակ. բնաջնջել հայ ժողովուրդը՝ իրականացնելով նոր ցեղասպանական արշավ:

Ողջ հայ ժողովուրդը ոտքի կանգնեց՝ միմիայն հիմնվելով իր սեփական ուժերի վրա՝ դիմագրավելու թշնամուն: Հազարավոր հայորդիներ կամավորագրվեցին և մեկնեցին ռազմաճակատ՝ զենքով դիմակայելու թուրքական ցեղասպան ծրագրին: Թիկունքում Հայաստանի քաղաքացիները ջանք ու եռանդ չխնայեցին ռազմաճակատին օգնելու և աջակցելու համար, նաև իրենց դռները բացեցին պատերազմի պատճառով բնակավայրերից տեղահանված իրենց արցախցի քույրերի ու եղբայրների առջև:

Մեր Հայրենիքին աջակցելու համար հայկական սփյուռքը ԱՄՆ-ում և այլ երկրներում համախմբվելով՝ կարճ ժամանակահատվածում նյութական աջակցություն ցուցաբերեց Արցախին և Հայաստանին, ինչպես նաև առաջին անհրաժեշտության ապրանքների մեծածավալ օգնություն ուղարկեց մեր հայրենակիցներին: Հազարավոր սփյուռքահայեր բողոքի ցույցեր և հանրահավաքներ կազմակերպեցին՝ բողոքելով Ադրբեջանի և Թուրքիայի պատերազմական հանցագործությունների դեմ, ինչպես նաև խաղաղության կոչեր անելով և պահանջելով Արցախի Հանրապետության միջազգային ճանաչում: Քաղաքական, դիվանագիտական մեծ աշխատանք տարվեց ամբողջ աշխարհով մեկ, որի մեջ իրենց մեծ տեղն ունեցան Հայ Դատի գրասենյակները:

ԱՄՆ Հայ Դատի գրասենյակներն ամենօրյա տքնաջան աշխատանքի արդյունքում կարողացան ժամանակին ճիշտ տեղեկություն հասցնել տեղական, նահանգային և ֆեդերալ մարմիններին ու ճիշտ դիվանագիտական պայքարի արդյունքում ունեցան ԱՄՆ պաշտոնյաների կողմից բազմաթիվ հայամետ հայտարարություններ: Ամիսուկես յուրաքանչյուր հայ ջանք ու եռանդ չխնայեց զորակցելու Հայաստանին և Արցախին՝ պայքարելու ադրբեջանաթուրքական ագրեսիայի դեմ…։

Մենք հավատացինք մեր հաղթանակին, մեր ժողովրդին և ղեկավարությանը: Սակայն այսօր մենք հուսախաբված ենք: Այդ նվիրումն ու զոհաբերությունը, որ մեր ժողովուրդը ցուցաբերեց՝ մեկ գրչով չեզոքացվեց, և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանց օգտագործելու հայկական ամբողջ ռազմական ներուժը մի ազգադավ փաստաթուղթ ստորագրեց, որը անժամանակ սպառնալիք է Արցախի ժողովրդի ապահովության առումով և վտանգ է ՀՀ ապահովությանն ու ինքնիշխանությանը: Մենք ամբողջությամբ և միաձայնորեն մերժում ենք այսպիսի վտանգավոր և պարտվողական փաստաթուղթը: Մենք դատապարտում ենք այդ համաձայնությունը և Նիկոլ Փաշինյանի քայլերը։ Այն անձը, ով թավշյա հեղափոխության օրերին քարոզում էր ժողովրդավարական արժեքներ և խոստանում էր, որ որևէ բան որոշելուց առաջ անպայման հաշվի կառնի ժողովրդի կարծիքը՝ անկեղծ չեղավ իր ժողովրդի հետ՝ թաքուն պահելով պատերազմի իրական արդյունքները։

Մենք կարծում ենք, որ իրավիճակից հնարավոր էր դուրս գալ ավելի դրական արդյունքներով, եթե օգտագործվեր հազմազգային ամբողջ ներուժը և ՀՀ վարչապետը լսեր ու խորհրդակցեր նախկին պատերազմներին մասնակցած նախկին ռազմական բոլոր հրամանտարներին, քաղաքական ղեկավարությանը, սակայն այդպես էլ ոչինչ չձեռնարկեց։ Օրեցօր ավելի շատ կորուստներ և զոհեր տեսնելով՝ ՀՅԴ հայաստանյան ղեկավարությունը ՀՀ կառավարությունից պահանջեց հրատապ կարգով ստեղծել ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ՝ օժտելով գործողութուններ ծրագրելու և համակարգելու իրավասութուններով։ Այս առաջարկը նույնպես մերժվեց ՀՀ կառավարության կողմից։

Կառավարությունը պատերազմի 44 օրերի ընթացքում փորձել է մերժել բոլոր կառուցողական առաջարկները և հասցրել է այն կետին, երբ չտեսնելով ելք՝ առանց ԱԺ-ի և Կառավարության, ՀՀ նախագահի և ԱԳ նախարարի իմացության ստորագրել է սարսափելի նսեմացուցիչ փաստաթուղթ, որով զիջել է Արցախի մեծ մասը։ Վարչապետը և կառավարությունը պարտավոր են բացատրություն տալ Հայաստանի և Արցախի ժողովուրդներին։ Հաշվի առենոլվ վերը նշվածը, մեր կորուստներն ու դիմագրաված մարտահրավերները, ինչպես նաև ՀՀ իշխանությունների՝ դրանց դիմակայելու անկարողությունը, վերջին օրերին հայաստանյան ընդդիմությունը և խորհրդարանական ու արտախորհրդարանական կուսակցությունները հանդես եկան հայտարարությամբ՝ պահանջելով կառավարության ինքնակամ, անցնցում հեռացումը և իրավիճակում բելում մտցնելու կարողություն ունեցող և ռազմաքաղաքական խնդիրներ լուծող գործադիր իշխանության նոր մարմնի հրատապ ստեղծումը»:

Անդրադառնալով ՀՀ-ում ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարների ձերբակալություններին՝ նշեց, որ ձերբակալում են նրանց՝ ներառյալ ՀՅԴ ղեկավարներին՝ մերժելով որևէ այլախոհություն։

«Այսես վարվումէ միայն բռնապետական վարչակազմը։ Անընդունելի ենք համարում նմանատիպ քայլերը՝ ժողովրդավարական երկրի համար։ Պահանջում ենք, որ Նիկոլ Փաշինյանը հարգի իր տված ընտրական խոստումները, վերահաստատի քաղաքացիների իրավունքները, ազատ արձակի քաղբանտարկյալներին և հրաժարական տա, որպեսզի տեղի ունենա խաղաղ և անցնցում իշխանափոխոություն։ Միայն այսպես կկարողանանք սկսել ապաքինման գործընթաց, դիմակայել գալիք սպառնալիքներին»,-ասաց ՀՅԴ ներկայացուցիչը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>