Իշխանությունը հոգեվարքի մեջ է, բայց Փաշինյանը չի ուզում հրաժարական տալ, որովհետև վախկոտ է. Աղվան Վարդանյան
Դիտել նաև
Ռուբեն Վարդանյանի փաստաբանները հայց են ներկայացրել Բաքվի դատարան
Հորս հատուկ խցում են տեղավորել, 48 ժամ չեն թողել՝ ջուր խմի. Ռուբեն Վարդանյանի որդին մանրամասներ է պատմել
Հորս ազատազրկումը միջազգային բոլոր նորմերի և օրենքների բացահայտ խախտում է. Դավիթ Վարդանյան
Յուրաքանչյուրն ուրիշի գործողությունների մասին դատում է՝ ելնելով իր կյանքի մոդելներից և սկզբունքներից. Ռուբեն Վարդանյան
Գերասիմ Վարդանյանը կալանքի տակ կմնա ևս մեկ ամիս
Այն ամենը, ինչ կատարվում է, բացարձակ իրավազուրկ է և որևէ հիմք ունենալ չի կարող: Կալանավորում են մարդկանց, որոնք ամբողջ պատերազմի ժամանակ Արցախում են եղել, լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքական գործիչ Աղվան Վարդանյանը:
«Ես շատ լավ եմ ճանաչում Աշոտ Մինասյանին, մյուսներին և ուղղակի վերջին ստորությունն է նման քայլի գնալը: Պատճառն այն է, որ Փաշինյանը չի ուզում հրաժարական տալ: Իսկ չի ուզում, որովհետև վախկոտ է: Այս իշխանությունը հոգեվարքի մեջ է, և պատրաստ է գնալ ամեն քայլի՝ ավարտելու իր դավաճանական գործը: Հանրությանը պետք է պարտադրի հեռանալ նրան»,-ասաց Վարդանյանը:
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է զանգվածային ընդվզում, ինչպես նաև ճնշում իմքայլական պատգամավորների հանդեպ, որոնց կեցվածքը մասնակցություն է դավաճանությանը:
Աղբյուրը՝ aysor.am