Ֆիզուլիում ականի վրա պայթել է Ադրբեջանի երկու քաղաքացի
Ադրբեջանի երկու քաղաքացիներ ականի վրա պայթել են Ֆիզուլիի շրջանի տարածքում, որն անցել է Բաքվի վերահսկողության տակ:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 14-ին հայտնել է Ադրբեջանի գլխավոր դատախազությունը։ «Յասին և Ասիֆ Ահմեդով եղբայրները պայթել են ականի վրա Ֆիզուլիի շրջանում։ Յասին Ահմեդովը տեղում մահացել է, իսկ նրա եղբայրը ՝ Ասիֆը, տեղափոխվել է հիվանդանոց», – ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ: Ադրբեջանի գլխավոր դատախազությունում նշել են, որ փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել, նշանակվել են փորձաքննություններ:
Zham.am