Ռուսաստանի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի և Փաշինյանի հետ
Դիտել նաև
Երևանը պետք է որքան հնարավոր է շուտ որոշում կայացնի ԵՄ-ի կամ ԵԱՏՄ-ի մասնակցության հարցում․ Պուտին
Պուտին-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել
Պուտինն ու Փաշինյանը կրկին կհանդիպեն... հունիսին
Իրանի շուրջ ԱՄՆ-ին հակադրվում են Ռուսաստանն ու Չինաստանը. ի՞նչ զարգացումներ սպասել
Պուտինը ընդունել է «Խաղաղության խորհրդին» միանալու հրավերը․ Թրամփ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հերթական հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է եռակողմ համաձայնագրով ամրագրված պայմանավորվածությունների իրականացման գործնական հայեցակետերը: Այս մասին հաղորդվում է պաշտոնական Կրեմլի կայքում:
Պուտինի հեռախոսազրույցների ընթացքում Ալիևի և Փաշինյանի հետ գոհունակություն է արտահայտվել, որ հրադադարի ռեժիմը պահպանվում է, իրավիճակը հանգիստ է:
Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում Պուտինն ընդգծել է Արցախում սրբավայրերի անվտանգության ու բնականոն եկեղեցական կյանքի ապահովման կարևորությունը:
Ադրբեջանի նախագահն այս առումով ըմբռնում է արտահայտել և ասել, որ ադրբեջանական կողմը կգործի հենց այս ուղղությամբ:
Zham.am

